?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

12-01-2013

Նիդերլանդական Վեյկ ան Զեե փոքրիկ ծովափնյա քաղաքում այս օրերին (հունվարի 11-ից 27-ը) ընթանում է շախմատային Tata Steel անունը կրող թվով 75-րդ ամենամյա մրցաշարը, որը հայաստանաբնակներին  ավելի շատ հայտնի է Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշար  անվամբ:Ռեյտինգային այս խոշորագույն մրցաշարում փայլուն են հանդես եկել մեր հայրենակիցները: 1960 թվականին (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է եռակի անգամ կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը նախորդ տարի ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը: Արոնյանը հանդես է գալիս ամենաբարձր գործակիցներ ունեցող Ա խմբում, ում մրցակիցները կլինեն   այնպիսի  ուժեղագույն գրոյսմաստերներ, ինչպիսիք են ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ամենաշատ գործակիցներ ունեցող Կարլսենը,Կորյակինը, Կարուանան,Անանդը, Լեկոն և այլք: Բ խմբում ընդգրկված է մեր մյուս մասնակիցը' Սերգեյ Մովսիսյանը:Հետաքրքրական է, որ հայազգի  մասնակից ունենք նաև C խմբում' բրազիլացի Գրիգոր Մխիթարյանը: Այսպիսով մրցաշարի բոլոր  3 խմբերը' որում ընդգրկված են 14-ական մարզիկներ, ունեն հայազգի մեկական մասնակից:Մրցաշարը նոր է մեկնարկել: Մեր մասնակիցները հասցրել են առայժմ ոչ ոքիներ անել:Արոնյանը հոլանդացի Լյուկ վան Վելի և  նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ , իսկ Մովսիսյանը Նիդերլանդների ու Գերմանիայի ներկայաչուցիչներ Յան Տիմանի ու Նայդիտշի հետ:Վերջինս ամենաշատ գործակիցներ ունեցող շախմատիստն է Բ խմբում:

Լուսանկարներում:-Լևոն Արոնյանը առաջին տուրում  հոլանդացի Լյուկ վան Վելի դեմ խաղում:

Բրազիլիայի ներկայացուցիչ, հայազգի մեր հայրենակից Գրիգոր Մխիթարյանը:

«Նիդերլանդական օրագիրը» մեծ սիրով ՇԱՆԹ հեռուստատեսության

լրագրական կայքին է ուղարկում մեր մասնակիցների արդյունքների

հաշվետվությունները :Վեյկ ան Զեեի մրցաշարի բոլոր  լուրերը' այստեղ

Comments

niderlandakan
Jul. 2nd, 2014 07:05 am (UTC)
11- րդ ՏՈՒՐ




Կլինե՞ն բեկումնային վերջին 2 տուրերը

26.01.2013 14:16

Կլինե՞ն բեկումնային վերջին 2 տուրերը
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Tata Steel Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում երեկ մասնակիցներն օգտագործեցին իրենց հանգստյան վերջին հնարավորությունը:Այսօր,արդեն վերսկսվեց պայքարը նոր թափով:

Բավական սկզբունքային էր Լևոն Արոնյանի մրցամարտը Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Մինչ այս տուրը մրցակիցները հավաքել էին հավասար՝ 6,5-ական միավորներ: Ավելին, ամերիկացի գրոսմայստերը դեռ չէր ճաշակել պարտության դառնությունը: Հուրախություն հայ երկրպագուների, Լևոնը համարձակ ու գերազանց խաղով ստիպեց ամերիկացուն ընդունել իր պարտությունը և առաջին անգամ այս մրցաշարում անձնատուր լինել:

Այս պարտիային սակայն՝ փոքր ինչ մանրամասն անրադարձ: Եթե Լ'Ամիի դեմ 10-րդ տուրում Լևոնը շտապում էր հաղթել, ու ավելորդ շտապողականությունը խանգարեց նրան դա անել, ապա այս տուրում շատ հանգիստ հետ մղեց սպիտակներով խաղացող Նակամուրայի գրոհները, ապա հակագրոհ ձեռնարկեց c և d դաշտի զինվորներով, արդյունքում դրանք զոհաբերեց, ապա և այն վերածեց որակի՝ ունենալով մեկ նավակի առավելություն: Նման շրջադարձի ամերիկացին չէր սպասում, 44-րդ քայլին, երբ ձեռքերը հենած ծնոտին միայնակ մտածում էր խաղատախտակի առջև, այդ ընթացքում մի քանի անգամ ափսոսանքով գլուխն էր տարուբերում՝ կարծես չհաշտվելով իրավիճակի հետ: 48-րդ քայլում արդեն նա ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Լևոն Արոնյանի շատ գեղեցիկ հաղթանակը (հույս ունենք, որ այն կարժանանա ՞՞հանդիսատեսի համակրանք՞՞ մրցանակին) կարելի է նաև շրջադարձային համարել: Նախ մեր շախմատիստը հաղթահարեց 7,5 միավորի շեմը, ինչը թույլ է տալիս պահպանել ՖԻԴԵ-ի նրա անձնական գործակիցը (2802):

Այժ մեր ուժեղագույն շախմատիստը՝ կես միավոր անցնելով Անանդից տեղափոխվեց մրցաշարային 2-րդ տեղ: Նորվեգացի Կարլսենը ունի 8,5 միավոր: Մեր մյուս պատվիրակին՝ գրոյսմաստեր Սերգեյ Մովսիսյանին կրկին 1-2 տեղերը կիսելու համար, բավական էր B խմբում առաջինը 24-րդ քալում ավարտել իր պարտիան հոլանդացի Յան Սմեթսի հետ ու հետևել մյուս հանդիպումների արդյունքներին: Թերևս Մովսիսյանին կենտրոնանալ է պետք եզրափակիչ վերջին 2 հանդիպումների վրա, որտեղ նրա մրցակիցները կլինեն աղյուսակի ետնապահ դիրքերում գտնվող շվեդ Գրանդելիուսը և Թուրքիայի ներկայացուցիչ Իպատովը:

C խմբում Գրիգոր Սևակ Մխիթարյանին (Բրազիլիա) բաժին էր հասել խմբի 2-րդ կին մրցակիցը: Այս անգամ նա հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գորյաչկինային:

Ընդհանուր առմամբ, երեք կին շախմատիստներ են մասնակցում Tata Steel-2013 մրցաշարին: Մխիթարյանը 6 միավորով ունի 6-րդ արդյունքը:
"Նիդերլանդական օրագիր"
26, հունվար, 2013թ.
ՇԱՆԹ, news.shanttv.com, ՔՈ ԼՈՒՐԸ
Լուսանկարն ուղարկել է լուրի հեղինակը. Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) դեմ սկզբունքային պարտիայում: