?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Corpus անունով մարդկային մարմնի թանգարանը գտնվում է Հոլանդիայում՝ Լեյդեն համալսարանական քաղաքից ոչ հեռու։ Թանգարանը առաջարկում է ճամփորդություն կատարել մարդկային մարմնի միջով։
Անսովոր այս թանգարանը իրենից ներկայացնում է 35 մետր բարձրություն ունեցող նստած մարդու մարմին։ Այն լավ երևում է Ամստերդամի Հաագա ավտոճանապարհից։ Թանգարանը ստեղծելու համար 27 միլիոն դոլար է պահանջվել։ Այն կարող են այցելել 6 տարեկանից բարձր անձինք։
Թանգարանում էքսկուրսը շատ հետաքրքիր ու ճանաչողական է և տևում է մոտ 55 րոպե։ Մարդկային մարմնի թանգարան կարելի է մտնել հսկայի ծնկից։
Թանգարանում կարելի է ոչ միայն իմանալ, այլև սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են աճում մազերը, ձևավորվում էրիթրոցիտները, տեղի ունենում բեղմնավորումը, ինչպես է օրգանիզմը հակամարմիններ արտազատում, ինչպես է տեղի ունենում մարսողական գործընթացը։ Մարդու բերանում հայտնվելով՝ ականատեսը կդառնաք, թե ինչպես են աշխատում համային ռեցեպտորները ու ձայնակապերը։ Թանգարանում նաև հնարավորություն կունենաք տեսնել ու շոշափել սիրտը, երիկամները, թոքերը, ներքին ականջը, լինել քթի մեջ ու նույնիսկ ուղեղում, դիտել, թե ինչպես է լույսն անցնում աչքի ցանցաթաղանթի միջով։
Էքսկուրսիայի ընթացքում ձեզ կուղեկցեն մարդկային մարմնի արձակած ձայները՝ փռշտոց, սրտխփոց ու խռմփոց։
Եթե ձեզ չի վախեցնում թանգարանի ֆիզիոլոգիական ռեալությունը, ապա ձեզ իսկապես զարմանալի ճամփորդություն է սպասվում։ Իսկ տպավորությունը ուժեղացնելու համար կարելի է օգտվել ստերեոսկոպիկ ակնոցներից։
Պատրաստեց Լուսինե Բրուտյանը