?

Log in

No account? Create an account

Previous Entry

Ցավոք պետք է արձանագրել, որ  նիդերլանդահայ կյանքում,  վերջին ժամանակներս հաճախակի են դարձել միմյանց նկատմամբ  ներանձնային՝ ոչ հարիր մոտեցումները, անհանդուրժողականության ու ատելության դրսևորումները՝  սպառնալիքներից մինչև բարի համբավն արատավորելը: Ձեռնպահ կմնանք անուններ  նշելուց, քանի որ անձնական պատվախնդրությունը «մի կաթիլ մեղրի» պատմության պես ձնագնդի պես կուտակվել, մեծացել է ու  պետք է կողմերը հասկանան , որ  այն շուտափույտ հանգուցալուծման  կարիքն ունի: Որքան շու'տ, այնքան լավ: Ավելի ցավալին՝ փորձերն են դրանք «Նիդերլանդական Օրագրի»  ֆեյսբուքյան հարթակ, նաև մեկնաբանությունների սյունակ տեղափոխելը:

Գաղտնիք չէ, որ մենք աշխատում ենք  բաց ու համագործակցում  ենք հոլանդահայ կառույցների հետ, հաճախ  ուղիղ եթերով  մեր բազմահազար բաժանորդներին ենք հասցնում տեղերում կատարվող ամենաթարմ իրադարձությունները: Դա չի նշանակում, որ հատկապես այս դեպքերում պետք է քարեր նետել համապատասխան ուղղություններով՝ չարաշահելով մամուլի ազատությունը, լինելով չհանդուրժող՝ անգամ  մեկնաբանություններ  գրելիս: Մենք  հարգում ենք ազատ խոսքի իրավունքը, եթե այն կոռեկտ է ու համբերող, միառժամանակ ուզում ենք ուժեղ տեսնել համայնքները: Դրա համար ճանապարհ ենք անցել ու բազմաթիվ  անձնական և այլ զոհողություններ  արել:
Այսքան դժվարին  պայմաններով և երկար մաքառումներով անցած «Նիդերլանդական Օրագիրը» , որն ունի իր կայուն ու հավատարիմ ընթերցողը, ոչ թե միջհամայնքային ու ներանձնային հաշիվները մաքրելու մրցագորգ է, այլ միմյանց հետ  միակուռ ու համերաշխ  աշխատելու մրցադաշտ: Մեր  հորդորն է կողմերին՝  զբաղվել  իրենց բուն աշխատանքով: Իրենց  տանջող  հարցերով անձամբ  բանակցել: Միայն միասնաբար կարելի է լավ արդյունքներ գրանցել, իսկ մեր նպատակը լինի այն, որ շարունակենք ներկայացնել կողմերի  դրական գործերը,առաջխաղացումները, քանի որ յուրաքանչյուր  վեճն ի սկզբանե անպտուղ է և  դատարկ տեղում է: Այս հոդվածից հետո լիահույս ենք. որ այն չի շարունակվելու: Մենք  պետք է  լավ  օրինակ  լինենք, մեր համայնքի մյուս  հայերի  համար՝ առաջին հերթին սա է պետք  գիտակցել:
Երկու խոսք մեր դիրքորոշման մասին:
«Նիդերլանդական Օրագրի»  նպատակներն  ավելի, քան համեստ են, որոնք են՝  տեսնել Նիդերլանդների հայ համայնքները համախմբված և մեկ լրատվական միացյալ դաշտում ամփոփված, որտեղ  նիդերլանդահայ համայնքային լավ ու օրինակելի աշխատանքների պատմությունն է  կերտվում:
«Նիդերլանդական Օրագիրն» անկախ, հավասարակշիռ մոտեցում ցուցաբերող լրատվամիջոց է ու գտնվում է այն  համայնքների կողքին, ովքեր լավ  ու հայանպաստ գործեր են իրականացնում՝ անկախ այն բանից դրանք դուր են գալիս ինչ-որ մեկին, թե ոչ:  Եթե ինչ-ինչ պատճառներով առաջացած  խնդիրները կարծրացել, կոշտացել են՝ դրան էլ  պատրաստ ենք  քաղաքակիրթ ճանապարհով,  հարցերի ու  պատասխանների միջոցով, նաև  ուղիղ եթերով  քննարկումներ կազմակերպելով լուծումներ տալ:
ՈՒզում ենք նշել, որ հոլանդահայ համահայկական միջոցառումները «Նիդերլանդական Օրագրի» համար միմիայն իրողությունների ու փաստերի արձանագրում են՝  որոշ դեպքերում այն չենք մեկնաբանում: Մեր կարծիքով ընդունելի չէ, որ ապրելով օտար ափերում քննադատության թիրախում  պահենք պետության  ղեկավարներին, կամ  հակառակը՝  մեղադրենք այն համայնքներին, ովքեր ընդունել են նրանց:
Քավ լիցի, սա ասում ենք  հիմա, երբ Հայաստանում բարեփոխումներ են ընթանում: Հետաքրքիր է  հայ  համայնքներն էլ ու՞մ  հետ աշխատեն ու համագործակցեն, եթե ոչ  Հայաստանի դեսպանի, նախագահի, վարչապետի, կամ սփյուռքի նախարարի հետ: Այս դեպքերում պետք է հաշվի առնել ոչ թե արատավոր անհատներին, այլ այն պետությունը , ում  նրանք են  ներկայացնում, պետությունը, որի համար մենք ջանքեր ենք թափում  և որի անունն է ՀԱՅԱՍՏԱՆ ու անվանում ենք՝ ՀԱՅՐԵՆԻՔ: Եթե այդ մարդն անարժան է, ուրեմն վաղ թե ուշ այն ժողովուրդը, որ ապրում է Հայաստանում նրան կհեռացնի, իսկ մենք պետք է հարգենք նրանց ընտրած ՀԱՅՐԵՆԻՔ ներկայացնող անհատին, կանգնենք նրա կողքին և տա Աստված, որ նա արժանի լինի ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ: Այդ դասն արդեն ունենք: Համաձայն չե՞նք  այս  իրողությանը, ուրեմն ինքներս շտապենք Հայաստան ու մասնակցենք  հայաստանյան ներքաղաքական կյանքի  ձևավորմանն ու անցուդարձին:
Թող Հայաստանի ներքին քաղաքականությամբ՝ Հայաստանում ապրողն զբաղվի: Մեզ՝ դրսի հայերիս, եթե չենք  գնում հաստատվելու Հայաստանում ու նպաստելու ներքին կյանքի զարգացմանը, ապա այլ մարտահրավերներ ունենք՝ պահպանենլ մեր ազգային ինքնությունը, կանգնել  հայրենիքի կողքին ու  նեցուկ լինել նրան: Սա այն է, ինչը գոնե կարող ենք:
Այսօր նոր Հայաստան է կառուցվում:
Դրա  համար սիրելիներս, այժմվանից՝  անհետաձգելիորեն,  մոռանանք փոխադարձ վիրավորանքները, դա լավ բանի չի տարել, հանդուրժող լինենք մեկս մյուսի նկատմամբ, գնահատենք  ու քաջալերենք   լավ  գործերը, սիրենք, կարեկից ու օգտակար լինենք մեկմս մեկին:
Այո՛, սերը կարող է օգնել, որ լինենք ավելի հանդուրժող և սրտանց ընդունենք մարդկանց՝ չնայած նրանց թերություններին ու մեզ համար անսովոր բնավորության գծերին։ Կողոսացիներ 3։13-ում ասվում է. «Եթե որևէ մեկը մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունի, շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց»։
Մեր դրական լիցքերն ու  էներգիան արժանի են օգտակար գործերի վրա  կենտրոնացնելու:  Սա  խիստ արդիական է ու ժամանակի  պահանջ :
Hay Azian