niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Արդեն 5 տարուց ավելի մեզ հետ չէ Հրանտ Դինքը

Դեռ թարմ են հիշողությունը,երբ 2007 թվականի հունվարի 19-ին,օրը ցերեկով իր խմբագրած «Ակոս»  թերթի գրասենյակի առջև սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը:

Անցել է 5 տարի:Միջազգային հանրության հետ նաև Հոլանդիայի հայ համայնքն ու կազմակերպություները չեն կարող շրջանցել այս ողբերգական տարելիցը, մանավանդ, երբ սպանության կազմակերպիչները չեն դատապարտվել ըստ արժանվույն: Ավելին Թուրքիայում շարունակաբար  ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները:մերթ ընդ մերթ  բնույթ են ստացել հայերի սպանությունները:Հենց ապրիլի 24-ին(2011թ.) սպանվեց  Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուք շրջանի զորամասում զինծառայության մեջ գտնվող 25-ամյա Սևակ Շահին, իբր թուրք ծառայակիցն «անզգույշ» է վարվել իր զենքի հետ: Անցյալ տարի հարձակում էր կատարվել  տարեց հայ կնոջ վրա, որի կյանքը հաջողվել էր փրկել, սակայն նա զրկվել էր մի աչքից:Բոլորովին վերջերս էլ Ստամբուլի Քադըքյոյ թաղամասի իր տան մեջ ավազակային թափթփուկները դաժան կերպով սպանել են տեղի հայկական դպրոցի 40-ամյա ուսուցիչ Իլքեր Շահինին:

Մինչև ե՞րբ  թուրքիայի իշխանությունները պետք է  աչք փակեն, ժամանակը չէ՞ ջանքեր գործադրելու ազգայնամոլությանան ու անհանդուրժողականության դեմ:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան(FAON) այս կապակցությամբ մամլո հաղորդագրություն է հրապարակել : Այս մտահոգություները փոխանցելու են Նիդերլանդների կառավարությանն ու   խորհրդարանին :

Նաև  ծրագրվել են մի շարք միջոցառումներ ' հարգելու Հրանտ Դինքի հիշատակը:

Հունվարի 19-ին, շաբաթ օրը, ժամը 16-ից Ասենում կմատուցվի Հայ Առաքելական Եկեղեցու պատարագ: Եկեղեցական արարողությունը տեղի կունենա Ասեն քաղաքի Սուրբ Աթանաս ղպտիական եկեղեցում, հասցեն` Talmastraat 111, 9406 KM: Այնուհետև ծաղիկներ կդրվեն Ասենի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ գտնվող Հրանտ Դինքի հուշարձանին «Բոսկամպ» գերեզմանոցում, հասցեն` Boskamp 5 - NN 9405 Ասեն:

Նույն օրը ժամը 19.30-ին Ալմելո քաղաքում կկայանա Հրանտ Դինքի ոգեկոչման հուշ-երեկո, հասցեն` Wierdensestraat 127, 7604 BD Ալմելո: Այս միջոցառումը կազմակերպել է Ալմելոյի «Երևան» հաստատությունը: Կարդացվելու է դասախոսություն Հրանտ Դինքի կենսագրության և նրա գործունեության մասին, անրադարձ կկատարվի արդեն 6 տարի ձգձգվող կասկածելի դատավարության ընթացքին:

«Նիդերլանդական Օրագիր»

Tags: Առաջին էջ, Իրադարձություններ.դեպքեր, Նիդերլանդական օրագիր, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments