?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդաբնակ մեր հայրենակից խառը մարտարվեստի մարտիկ Գեղարդ Մուսասին  Լոնդոնում կրկին փայլուն հաղթանակ տարավ բրազիլացի Կարվալոյի նկատմամբ: Հոլանդահայ մարզիկը բրազիլացուն հաղթեց տեխնիկական նոկաուտով։
Հայ մարտիկը Լոնդոնի «Ուեմբելի» մարզադաշտում մրցեց բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյի հետ, որին էր պատկանում Բելատորի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Մենամարտը երկար չտևեց. առաջին ռաունդի 4-րդ րոպեին Մուսասիի հարձակումից հետո մարտը դադարեցվեց տեխնիկական նոկաուտով։