?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

                                    
  Կամ. սուգ վայնասուն իրարանցում
Ադրբեջանում

Լուսանկարում' Աքրամ Այլիսլին

Ադրբեջանում իսկական  պոետներ դժվար են ծնվում, բայց այդպիսի դեպքեր լինում են: Նրանցից մեկն է Աքրամ Այլիսլին, որ ծնվել է․  1937թ.դեկտեմբերի 1-ին, ոչ ավել և ոչ էլ  պակաս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Աշաղի Այլիս, այսինքն հայաշատ Ագուլիս գյուղում: Նա  Սովորել և ավարտել է Մոսկվայի Ա․ Մ․ Գորկու անվան գրականության ինստիտուտը: ՈՒնի Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչում: Դրամատուրգ, սցենարիստ և թարգմանիչ է:  Արժանացել է Ադրբեջանի «Փառք» և «Անկախություն» շքանշաններին։Եղել է Միլի Մեջլիսի պատգամավոր, խմբագրել է «Մոզալան» երգիծական հանդեսը, մի շարք այլ պատասխանատու  պաշտոններ էլ է վարել: Մի խոսքով էս մարդուն Ադրբեջանում գլխի վրա տեղ են տվել, հպարտացել, որ հազիվ մի խելոք, սեփական պոետ ունեն:Սա ձգվել է մինչև էն պահը, երբ էս մարդը ինքն էլ է հասկացել, որ պոետները ճշմարտության մունետիկներն են ու շիտակ խոսքն իրենց համար է, որ կա:
Մի օր էլ  2007 թվականին Աքրամ Այլիսլին բռնում է ու ճիշտ, շիտակ կերպով մի ռեքվիեմ-վիպակ գրում'«Քարե երազներ» վերնագրով, ուր պատմում է ադրբեջանում հայերի  վրա սարքած դաժան ջարդերի մասին:Էդ ճիշտն էնպես է նկարագրում, ինչպիսին մենք գիտենք հայի նկատմամբ ատելության թույնով սրսկված  թուրքին: 2012 թվականի դեկտեմբերին  վիպակը  հրատարակվեց  ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում,վիպակի նախաբանում կարդում ենք.-«Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» միայն գեղարվեստական գործ չէ, սա դառը ճշմարտությունը ասելուց չվախեցող գրողի՝ իսկական հայրենասերի, բացառիկ համարձակ քայլ է' հանուն սեփական ազգի պատվի և արժանապատվության բարձրացման»:
Քանի որ «Դրուժբա նարոդով» ամսագրում տպագրված վիպակը  չէր տեղավորվում ադրբեջանական պետական քարոզչական զոմբի հակահայ ծրագրավորման մեջ,  էս ազերիները  Ադրբեջանում սուգ, վայնասուն, իրարանցում սկսեցին :
Վիպակում կա այսպիսի դրվագ,  հայուհուն գտնում են պատշգամբից ցած  նետված: Պատճառը պարզ է դառնում իբր մահից առաջ նրա թողած գրությունից, որում իրեն դատապարտած անձը հայտնում է, որ ինքն ատում է իրեն հայերի կատարած հանցանքների պատճառով, մեղադրում  է իր ազգին և այլևս չի ուզում ապրել:Հայ կնոջ վերջին խոսքերը եղել են' Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, կեցցե Ադրբեջանը:
Ծանոթ ադրբեջանական  աճպարարություն է չէ՞: Կամ հիշում եք, ասում էին, որ Սումգաիթյան ջարդերը հայերի կազմակերպածն է:Այս պարզ ադրբեջանական հնարքների վրա էլ  փորձել է լույս սփռել Ադրբեջանի ամենաբարձր շքանշանին արժանացած Ակրամ Այլիսլին: Փորձել է ու սա դուր չի եկել կեղծարարության ու սեփական ժողովրդին մոլորեցնելու մեջ վարպետացած ադրբեջանական վարչապարատին ու նրան թմբկահարող լրատվամիջոցներին:(Մենք ընթերցողներին ներկայացնում ենք ադրբեջանցի գրող Ակրամ Այլիսլիի «Քարե երազներ»   ստեղծագործությունը): Այժմ սակայն ծանոթանանք վիպակի շուրջ ծավալված ադրբեջանական սուգ-վայնասունին:
Առաջին արձագանքներն իրեն ուշացնել չտվեց այն պահից ,  երբ իշխանամետ մամուլը կայծից կրակ բորբոքեց: 2013 թվականի հունվարի 31-ի Նոր Ադրբեջան կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները չարտոնված բողոքի ակցիա կազմակերպեցին Աքրամ Այլիսլիի տան դիմաց։ Այրեցին  նրա նկարը, վանկարկեցին «Աքրամ դուրս երկրից» բառերը: Նրանց կարծիքով ստորացվել է  ադրբեջանական ազգը:Գլխավոր խանի աչքում լավ երևալու  համար,Գրողի հասցեին քննադատական խոսքեր չխնայվեցին Մելի Մեջլիսի գարնանային նստաշրջանի բացման ժամանակ հնչած ելույթներում, քննադատությունների տարափ էր տեղում նախկին կոլեգայի, գրող Այլիսլիի հասցեին:
Խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը խոստովանեց, որ ինքն ամոթ է զգում գրողի փոխարեն, իսկ նրանք ովքեր պաշտպանում են նրան խիստ կասկածելի մարդիք են: Էս խորհրդարանի խոսնակը հետո էլ շարունակել է.- «Այլիսլին ստացել է Ադրբեջանի բարձր կոչումներ, բանից պարզվում է այլ նպատակներով»:
Նպատակների մասին իմանում ենք իշխող Նոր Ադրբեջան (Yeni Azərbaycan Partiyası)կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիս Գուրբանլիի հայտնած այն տեսակետից, որ էս իրենց ժողովրդական գրողը ջուր է լցնում «հայկական ջրաղացին»: Աբսուրդ:Դուրս է գալիս, որ եթե Այլիսլին չգրեր, որ թուրք խուժանը հայ է սպանում, էդ մասին ոչ ոք չէր իմանալու:
Էս Գուրբանլին, որ չի էլ կարդացել իրենց գրողի «Քարե երազներ» վիպակը, այլ ծանոթացել է միայն թերթերի հրապարակումներից, մուղամի կլկլոցներին  հատուկ սրտնեղվածությամբ ինքն իրեն հարց է ուղղել.«Ինչի՞ համար է Ակրամ Այլիսլին ռուսերեն այդպիսի ստեղծագործություն հրապարակել»:Ապա պատասխանել է ինքն իր հարցին.« Մենք գաղափարախոսական պատերազմ ենք մղում հայերի դեմ, իսկ նա կեղծում է պատմությունը և ուզում է ինչ,որ մեկին դուր գալ, Օրհան Պամուկի պես ուզում է Նոբելյան մրցանակ ստանալ»:
Ահա թե ինչից են վախենում Ադրբեջանում:
Ադրբաջանական արշինով չափած դուրս է  գալիս, որ Նոբելյան մրցանակներ ստանում են պատմությունը կեղծողները՞:Խեղճ Նոբելն ինչ իմանար:
Ադրբեջանական դիկտատորական կայսերությունում կա Դեմոկրատական բարեփոխումներ անունով կուսակցություն, որի քարտուղարն  է Ասիմ Մոլլազադեն: Սա էլ է կարծում, որ Այլիսլին երազում է ունենալ հայկական գենոցիդը բարձրաձայնած թուրք գրող Օրհան  Պամուկի Նոբելյան մրցանակի փառքը:Հետո էլ ինքն իրեն հանգստացնում է, որ ադրբեջանական բարձր կոչումների արժանացած իրենց գրողի ստեղծագործությունն այնքան էլ գրական արժեք իրենից չի ներկայացնում,հետևաբար նման մրցանակ նրան ոչ մեկը չի տա:
Հիշում ե՞ք, երբ մարդասպան Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին:Այդ ժամանակ խորհրդային կարգերի ավանդությանը  համահունչ  Ադրբեջանի բոլոր ձեռնարկությունները ցնցությամբ արձագանքեցին Իլհամ Ալիևի նախաձեռնությանը:Նույնիսկ Բաքվի մի հոգեբուժարան իր պարանոյիկ հիվանդներով ու մնացած անձնակազմով շնորհավորել էին Իլհամ Ալիևին մարդասպանին ազատելու  համար:Հիմա ճիշտ նույն ձևով, սակայն հակառակ խանդավառությամբ քարկոծում են իրենց ժողովրդական պոետին' կիսաբերան ասված մի քանի ճշմարիտ խոսքի համար:Այլիսլին Ինքն էլ հանկարծակի է եկել. «Մտքովս, անգամ երազում չէի կարող պատկերացնել նման արձագանք,-ասել է պոետը: Իմ բնավորությամբ դեմոկրատ եմ, մտածեցի, որ մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, որտեղ համաձայն սահմանադրության ունեմ ազատ մտքի և խոսքի արտահայտման իրավունք:Պետք չէ իմ գրականության մեջ թշնամանք փնտրել, իսկ հեղինակին վերագրել նրա կերտած  հերոսների խոսքերը...»
Մի խոսքով էս խեղճ մարդը կրակների երկրում իսկական կրակի մեջ է ընկել:

Ադրբեջանի քաղաքական - հասարակական կյանքի փխրուն խաղաղությունը, որը բետոնված է մահակային կարգապահությամբ սասանվում է, ոչ թե հասարակ ժողովրդի ըմբոստությամբ, այլ նրա ինտիլիգենտ ներկայացուցիչի արտահայտած մի  քանի հատիկ ճշմարիտ խոսքից:Սա հարված է ալիևյան կոռումպացված համակարգի գլխին:

Վան Ազիան
«Նիդերլանդական
Օրագիր»

°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°°

Հայերեն լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը

16:54, 11 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերեն լույս է տեսել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի` Ադրբեջանում իրականացված հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Այն ռուսերենից թարգմանել է Արտակ Վարդանյանը, գրքի առաջաբանի հեղինակը Արամ Անանյանն է, իսկ խմբագիրը` Սեյրանուհի Գեղամյանը: Շրջանառվում է վեպի ազդ օրինակը: Գիրքը հրատարակել է «Գրաբեր» հրատարակչությունը:

Հատկանշական է, որ թարգմանիչը ծնունդով Նախիջեւանից է: Իսկ գրքի շապիկը պատկերազարդված է Լուսիկ Ագուլեցու, ով Այլիսլիի գրքի գործող հերոսներից է, «Ագուլիս» շարքի գեղանկարով:

Գիրքը մեծ աղմուկ եւ հիստերիայի ալիք էր բարձրացրել Ադրբեջանում: Փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից եւ անհատական նախագահական կենսաթոշակից զրկելու մասին: «Քարե երազներ» վեպում, որն անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում, Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն պատմում է անցյալ դարասկզբին Ագուլիսում եւ 1988-1990-ականներին Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդեր իրագործած ադրբեջանցիների վայրագությունների մասին: Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: Գրողը դիմել է Ադրբեջանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի եւ այլ երկրների դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչություններին` խնդրելով ծանոթանալ իր վեպին եւ վերաբերմունք արտահայտել նրա նկատմամբ: Այլիսլին ափսոսանք է հայտնել իրեն «Ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական կենսաթոշակից զրկելու մասին Ալիեւի հրամանագրի առնչությամբ: Իսկ նրա նկատմամբ հալածանքների ու հիստերիայի գագաթնակետը «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջնորդի հայտարարությունն էր` 10 հազար մանաթ պարգևավճար Աքրամ Այլիիսլիի ականջը կտրելու համար: