niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայ չեմպիոնն իր ուժերը փորձելու է UFC-ում

Նիդերլանդներում բնակվող Կիք-բռնցքամարտիկ Գեղարդ Մուսասին, որոշել է տեղափոխվել գործակիցներով ավելի բարձր UFC կազմակերպություն և մասնակցել այնտեղի մարտերին: Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսեսյան) ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1-ին Իրանում: Ներկայումս ապրում է Նիդերլանդներում ' Լեյդեն քաղաքում: Այստեղ է տեղափոխվել ծնողների հետ 4 տարեկան հասակում իրանա-իրաքյան պատերազմի տարիներին: Խառը մարտարվեստների գծով պրոֆեսիոնալ մարզիկ է: Հանդես է գալիս Լայդենի Ջուրոջին թիմում Red Devil Sport Club-ի անդամ է: Միջին քաշային կարգում Dream-ի, Cage Warriors-ի Strikeforce-ի (մարտարվեստի տեսակներ, -ծանոթ. Ն.Օ) չեմպիոնն է. Աշխարհում լավագույն մարզիկներից մեկն է կիսածանր քաշային կարգում (մինչև 93 կգ):

Այժմ երկու խոսք UFC կազմակերպության մասին, ուր իր ուժերն է փորձելու մեր հայրենակիցը: Ultimate Fighting Championship (рус. Абсолютный бойцовский чемпионат) — Սպորտային կազմակերպություն է, որի բազան Լաս-Վեգասում է, անց է կացնում մարտ ' խառը կանոներով (հայտնի է նույնպես ММА անվամբ): 1993 թվականից Նևադա նահանգի իշխանությունների ճնշմամբ կազմակերպությունը շոու ներկայացումից դարձրեց մարզական միջոցառման: 2006 թվականից սկսած UFC-ն բավական հանրահայտ դարձավ և մրցունակ համեմատած պրոֆեսիոնալ բռնցքամարտին: Այս առումով վճարովի հեռուստատեսությամբ տրվող պատվերների գումարն անցավ 1 000 000. 2012 թվականի դրությամբ UFC -ում ելույթներ են ունենում մեծամասամբ ММА-ի մարզիկները, ովքեր վարկանիշերով աշխարհի ամենաառաջատար մարզիկներն են: Նրանց մասնակցությամբ մարտերը հեռարձակվում են 130 երկրներում 20 լեզուներով:

Հետագայում մեր ընթերցողներին կներկայացնենք մեր հայրենակցի մասնակցությամբ գրավիչ մարտեր: Իսկ այժմ, խնդրեմ, ծանոթության կարգով դիտեք UFC-ի կազմակերպած մարտերի այս տեսահոլովակները:



Tags: Մարզական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments