niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Այսօր՝ ապրիլի 11-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գարեգին Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլհելմ Ալեքսանդին: Սա նշանակում է, որ Ն.Գ. պարոն Գարեգին Մեկլքոնյանը սահմանված կարգով ու լիազորություններով պաշտոնապես անցնում է իր պարտականությունների կատարմանը:
Այս կապակցությամբ նույն օրը ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին մասնակցեցին հոլանդահայ կազմակերպությունների եւ կառույցների ներկայացուցիչներ:
Հակիրճ ելույթով նորանշանակ դեսպանը պատմեց Հաագայում հատուկ արարողակարգով իրեն Noordeinde թագավորական պալատում առաջնորդելու, այնտեղ Վիլհեմ Ալեքսանդրին հավատարմագրեր հանձնելու և նրա հետ մոտ կես ժամ ունեցած զրույցի մասին: Խոսվել է հայ-նիդերլանդական համագործակցության մասին: Դեսպանը կարևոր համարեց նաև կապը հայ համայնքների հետ, խոստացավ մոտիկից ծանոթանալ հայ համայնքների և կառույցների գործունեությանը:
Հայ համայնքի ներկայացուցիչները շնորհավորեցին դեսպանին և հաջողություններ մաղթեցին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Posted by Hay Azian on 12 апр 2018, 00:05

from Facebook
Tags: из Facebook
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments