?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Niderlandakan Oragir / Diary of the Netherlands/Նիդերլանդական օրագիր

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը
Ադրբեջանի բողոքների պատճառով հանվել է Ստամբուլի միջազգային կինոփառատոնից : Այս մասին հայտնում են մի շարք լրատվական կայքեր, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանը:
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը նամակ է հղել Ֆրանսիական մշակութային կենտրոնին՝ խնդրելով արգելել ֆիլմի ցուցադրությունը: Փառատոնի կազմակերպիչներն սկզբում այս առարկությունները չեն ընդունել: Ինչպես փառատոնի կազմակերպիչներից
Մելեք Օզմանն է ասել է՝ իրենք չեն կարող հաշվի առնել բոլոր երկրների զգայուն հարցերը, ֆիլմում բացասական, վտանգավոր ելույթներ չկան: Այսքանից հետո Ադրբեջանի կառավարությունը համառորեն շարունակել է բողոքի դիմումներ հղել ՝ այս անգամ Թուրքիայի արտգործնախարարությանը և նույնիսկ անձամբ արտգործնախարարին։

Ըստ ադրբեջանական կողմի առարկությունների, ֆիլմում տպավորություն է ստեղծված, թե Ղարաբաղը հայկական տարածք է:
Կինոփառատոնի կազմակերպիչները ի վերջո Թուրքիայի իշխանություններից, Ստամբուլի նահանգապետարանից ֆիլմի ցուցադրությունն արգելելու գրավոր կարգադրություն են ստացել:
Ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է իբր անվտանգության նկատառումներից ելնելով:

Ստամբուլի կինոփառատոնում «Եվա» ֆիլմի ցուցադրությունը նախատեսված էր մարտի 17-ին։
Կինոնկարը առաջին հայ-իրանական համատեղ արտադրությունն է
Ֆիլմի լեզուն արցախի բարբառն է:
Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը այսօր բարոյական աջակցության կարիք ունի: Լավ կլինի այս ֆիլմը տարածվի և ցուցադրվի
աշխարհի հայաշատ հայ համայնքներում, այդ թվում Նիդերլանդների:

Posted by Hay Azian on 21 мар 2018, 11:25