Ուխտագնացություն դեպի Մաստրիխտի Սուրբ Սերվատիուս եկեղեցի

2018թ. հուլիսի 21-ին Հերհուխովարդի ծխական համայնքը, համագործակցելով Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու վարչության հետ, կազմակերպեց անմոռանալի մի ուխտագնացություն հայ հոգևորական Սուրբ Սերվատիուսի դամբարան, որ գտնվում է Մաստրիխտի համանուն եկեղեցում: Ուխտագնացներին դիմավորեցին, ուղեկցեցին և քաղաքի մասին հետաքրքիր բացատրություններ տվեցին Սուրբ Կարապետ եկեղեցու անդամներ՝ պարոն Վազգեն Սարգիսը և Արմանդ Կարաօղլանը: Շրջագայության ընթացքում նրանք առավել նախանձախնդրությամբ ներկայացրեցին հայկական հետքերը Մաստրիխտում, պատմեցին Սուրբ Սերվանտիուսի կյանքի, քաղաքում նրա հիշատակի տոնակատարությունների մասին: Ներկայացրեցին այն ուշադրությունն ու հարգանքը, որ վայելում է հայկական համայնքը Լինբուրգի  մարզում: Նշանակալից է, որ 2018թ մայիսին քաղաքապետարանի կողմից պաշտոնապես համայնքին ևս հանձնվեց Սուրբ Սերվատիուսի դամբարանի պահպանության պատիվը: Այնուհետև Սուրբ Կարապետ եկեղեցում տեղի ունեցավ ջերմ հյուրընկալություն տանտերերի կողմից և հուշանվերների փոխանակություն: Օրվա վերջում ուխտագնացները եղան երեք պետությունների սահմանակետում՝ աշտարակի բարձրությունից վայելելով սահմանակից երկրների գեղատեսիլ համապայնապատկերը:

Հերհուխովարդի ծխական համայնքի վարչությունը  բոլոր ուխտագնացների կողմից Իր խորին շնորհակալությունն է հայտնել Սուրբ Կարապետ եկեղեցու վարչությանը՝ մասնավորապես պարոն Վազգեն Սարգսին, Արմանդ Կարաօղլանին, վարչության նախագահ Լևոն Սարգսին և եկեղեցու մյուս անդամներին համագործակցության և ջերմ ընդունելության համար՝ հուսալով որ սերտ համագործակցությունն ու փոխադարձ այցելությունները կլինեն շարունակական՝ ի շահ  համայնքների ու  միասնության  ամրապնդման:

Ընդհանրապես  խրախուսելի է , երբ  տարբեր  քաղաքների հայ  համայնքները  համագործակցում են  միմյանց  հետ, ծանոթանում միմյանց գործունեությանն ու փորձին, շփվում , մտերմանում միմյանց հետ:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.