niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Ապրիլի 6-ին. թեժ պայքար


Արդեն պատմել ենք խառը մարտարվեստների պրոֆեսիոնալ վարպետ,նիդերլանդաբնակ հայազգի քիք բոքսի առաջատար մարզիկ Գեղարդ Մուսասու մասին:Հայտնել, որ նա տեղափոխվել է շատ բարձր կարգ ունեցող, աշխարհում ամենահայտնի UFC կազմակերպություն, որտեղ ընդգրկված են խառը  մարտարվեստների գծով (MMA)աշխարհի ամենահայտնի ուժեղագույն մարզիկները:

Ինչպիսի՞ն կլինի Մուսասու նորամուտն այս կազմակերպություն, մանավանդ, որ մեր մարզիկը նոր է հաղթահարել ծնկի վնասվածքի խոչնդոտը:
Այս հարցի պատասխանն արդեն կունենանք շուտով' ապրիլի 6-ին, երբ մեր մարզիկը Ստոկոհոլմում  ուժերը կչափի հենց այդ երկրի' Շվեդիայի  ներկայացուցիչ Ալեքսանդր Գուստավսոնի հետ:Սա ի դեպ 2-րդ անգամն է, որ UFC-ին իր  պատմության մեջ  մրցամարտ է անցկացնելու սկանդինավյան այս երկրում:
Գուստավսոնը  UFC-ի լավագույն մարզիկներից է, 26-ամյա շվեդ մարզիկը 15 մենամարտերից միայն 1-ում է պարտություն կրել: խմբում անցկացրած վերջին 6 մենամարտերում տոնել է համոզիչ հաղթանակներ,ընդորում վերջին հաղթանակը տարել է   փոխչեմպիոն Մաուրիսյո Ռուայի դեմ և մեծ վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ:
Նա գալիք մրցամարտի մասին արդեն հանդես է եկել  հայտարարություններով, խոստացել  ժամանակից շուտ իր օգտին ավարտել մարտը, թեև խոստովանել է, որ Մուսասին երբևէ իրեն բաժին հասած դժվարին մրցակիցներից մեկն է:
Պետք է ասել, որ մասնագետների կեսից քիչ ավելին նախապատվությունը տալիս են շվեդ մարզիկին, ապավինելով նրա երկար հասակին, անկոտրում կամքին, UFC-ում ունեցած փորձին և տան պատերին' Ericsson Globe arena-ի մրցահարթակին:
Ի՞նչպիսի փաստերով են հակազդում սրան Մուսասու կողմնակիցները:
27-ամյա Մուսասին (Մովսիսյան) բնավ չի զիջում մրցակցին, ունի ավելի շատ մենամարտելու փորձ (33 հաղթանակ ,3 ոչ ոքի, 2 պարտություն),հետևապես ճկուն տակտիկա յուրաքանչյուր մրցապայքարում:վերջին 6 տարվա ընթացքում կրել է ընդհամենը մեկ պարտություն,  Strikeforce- ի վերջին 6 մենամարտերն ավարտել է հաղթանակով, այսպիսով մնալով լուծարվող այս կազմակերպության իր քաշային կարգի մշտական չեմպիոնը:Ինքը ' Գեղարդ Մուսասին իր ու մրցակցի մասին համեստորեն հետևյալն է ասում. «Ես բարդ մրցակից չեմ,բայց մտածում եմ, որ թեժ պայքար է լինելու: Ես մարտընչելու եմ նրա դեմ, քանի որ նա ուժեղ մարզիկ է, ժողովուրդն է այդպես կարծում»:
Դատելով այս խոսքերից, կարելի է ենթադրել, որ մեր մարզիկը պատրաստվում է ապացուցել,որ հեշտ հանձնվողներից չէ և բնավ էլ տրամադրված չէ UFC-ի մուտք գործել անաղմուկ:
Սպասենք և հուսանք:
«Նիդերլանդական Օրագիր»
Tags: Մարզական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments