Հրավիրում ենք նիդերլանդահայ բոլոր մարզիկների և սպորտի նվիրյալների ուշադրությանը

Շուտով հանդիպելու ենք

Գաղտնիք չէ, որ Նիդերլանդների հայ համայնքներում ունենք հրաշալի ու կամային մարզիկներ, մարզիչներ ու մարզական կյանքին աջակցող բազմաթիվ նվիրյալներ: Ահա նրանց բոլորի ուշադրությանն ենք հրավիրում:
Karine Klyan-ի (Քլյան) «Match Made in Heaven wedding & eventplannig» միջոցառումներ կազմակերպող նիդերլանդական կազմակերպությունը, որն հայտնի է տարբեր բնագավառների ու ոլորտի թեմատիկ միջոցառումների կազմակերպման հարուստ փորձով ու որակով , նախաձեռնում է բարձր մակարդակով հավաք-հանդիպում կազմակերպել` նիդերլանդներում բնակվող մարզիկների ու մարզական կյանքին առնչվող հովանավորյալների հետ:
Միջոցառման ինֆորմացիոն հովանավոր է «Նիդերլանդական օրագիրը»:
Նրանք, ովքեր կկարդան այս հոդվածը, խնդրում ենք արձագանքել` լուր տալ իրենց ծանոթ մարզիկներին, կամ նրանց մտերիմներին: Մի խոսքով կազմակերպվելիք միջոցառման մասին տեղյակ պահեն Նիդերլանդներում բնակվող մեր մարզիկներին:

Հիշյալ հանդիպմանը ներկա է գտնվելու Հայկական հեռուստատեսության 2-րդ ալիքի մարզական մեկնաբան, ձեզ բոլորին քաջ ծանոթ` Վարդան Թադևոսյանը: Նրա «Մի մեդալի պատմություն» հեղինակային հաղորդումը սիրված է Հայաստանում: Մարզական մեկնաբանը նաև որոշել է ընդլայնել հաղորդման աշխարհագրությունը և պատմություններ ներկայացնել նաև Հոլանդահայ մարզիկների կյանքից:

Ընդհանրապես հաղորդման նպատակն է երիտասարդ սերնդին ներկայացնել լեգենդար ու ճանաչված, նաև մեդալներ շահած ու դեռևս հանրությանը քիչ հայտնի մարզիկներին, սպորտի նվիրյալներին, ովքեր արժանի են հիշատակման ու բարձր են պահում հայ մարզիկի ու Հայաստանի պատիվը:
Մարզական աշխարհում ապրող նիդերլանդահայերի համար սա ոչ միայն ծանոթանալու և հանդիպելու առաջին հրաշալի առիթն է, այլ հանրությանը ներկայանալու և ճանաչվելու լավագույն միջոցը:

Եվ այսպես. «Match Made in Heaven wedding & eventplannig» կազմակերպությունը` Հայկական 2-րդ ալիքի մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանի եվ «Նիդերլանդական օրագրի» հետ համատեղ նախաձեռնում են Նիդերլանդահայ համայնքում հայտնի մարզաշխարհի ներկայացուչների հետ այս հանդիպումը:
Հանդիպմանը ակնկալում ենք խառը մարտարվեստների UFC-ի կազմակերպության ուժեղագույն մարզիկ, մեր հայրենակից, Գեղարդ Մուսասու (Մովսիսյանի) , ինչպես նաև մեր մյուս հանրահայտ մարզիկների մասնակցությունը:

Նիդերլանդահայ մարզիկներին, մարզիչներին և սպորտի ներկայացուցիչներին հանդիպմանը մասնակցելու համար նախօրոք խնդրում ենք հայտագրվել:
Եթե մարզիկ եք, մարզիչ եք, կամ հովանավորում եք սպորտը և ունեք ձեռքբերումներ, ապա համեցե´ք, գրանցվել հետևյալ հասցեով` Karine Klyan
Noorderkroon 28, 3721 WC Bilthoven, կարող եք զանգել նրա` + 3161-9999938 հեռախոսահամարին, կամ գրել kklyan24@gmail.com էլ փոստին: Հնարավոր է նաև կապվել անձնական հաղորդագրությամբ ֆեյսբուքի Karine Klyan(Կարինե Քլյան) էջին` https://www.facebook.com/kklyan

Կարող եք անձնական հաղորդագրությամբ գրել նաև «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան մեր այս էջին:

Ձեր մարզական կենսագրության ու սխրանքների, շահած մեդալների մասին կանրադառնա ՕՐԵՐ Եվրոպական ամսագիրը, հայկական հեռուստատեսության 2-րդ ալիքը և «Նիդերլանդական օրագիրը»:
Առայժմ ընթանալու է մասնակիցներին հավաքագրումը և գրանցումը: Հանդիպման կոնկրետ օրվա ժամի և վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ, նաև անհատապես կտեղեկացնենք բոլոր գրանցվող անձանց

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.