Համեստ կյանքով ապրող Սահակաշվիլին ու նրա ամառանոցի սառնարանը

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «1+1» հեռուստաալիքի «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման ժամանակ ցույց է տվել, թե ինչպես է ապրում Ամստերդամում և պատմել է մոր կողմից օգնություն ստանալու մասին, գրում է НТВ-ն։

Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին արտաքսել էին Լեհաստան, ապա քաղաքական գործիչը մեկնել է Նիդերլանդներ, որտեղ ԵՄ-ում ապրելու և աշխատելու իրավունք է ստացել։

Սաակաշվիլին խոստովանել է, որ շքեղ կյանքով չի ապրում։ Ինչպես հայտնել է քաղաքական գործիչը, Նիդերլանդներում կոմունալ բնակարանի համար նա ամսական վճարում է 300-350 եվրո։ Տան մաքրության հետ այդ գումարը հասնում է 400 եվրոյի։ Ավտոմեքենան նա փոխարինել է հեծանիվով, գործնական կոստյումների փոխարեն ջինսեր է հագնում։

Միխայիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ երբեմն իրեն ֆինանսապես օգնում է մայրը՝ Գիուլի Ալասանիան, որը թուրքագետ է, պատմական գիտությունների դոկտոր։

«Մայրս բավականաչափ գումար է աշխատում իրեն պահելու, Վրաստանում ապրող կնոջս և որդուս ու երբեմն նույնիսկ մի փոքր էլ ինձ օգնելու համար»,–նշել է նա:

Այս ասածների մեջ ճշմարտություն կա: Հիշեցինք մի դիպված, որ տեղի է ունեցել դեռ Սահակաշվիլու վերջին նախագահական տարիներին:

Սահակաշվիլու կնոջը, որդուն ու աներոջը տարիներ առաջ հանդիպել է Նիդերլանդակն օրագրի Ձեր թղթակիցը` Retranchement գյուղում:
Սա փոքրիկ գյուղ է նիդերլանդական Զելանդի մարզում, հարակից է Բելգիայի սահմանին, Օստբուրգ քաղաքից 9 կմ հյուսիս արևմուտք` Սլուիսի քաղաքապետարանի տարածքում: Այստեղ ամառվա մի օրը, ինչպես բնորոշ է Նիդերլանդներին, տնային ապրանքների վաճառք է կազմակերպվում: Եվ ահա այդ օրը տեսանք Սանդրային` Սահակաշվիլու կնոջը:
Նա վարժ կերպով ցատկեց հեծանիվին և շարժվեց տոնավաճառով, իսկ մենք մոտեցանք այն ապրանքներին, որ վաճառվում է: Աչքի զարնեց Siemens մակնիշի ոչ մեծ սառնարանը:
Վաճառվող ապրանքների կողքին կանգնած էր Սահակաշվիլու աները և որդիներից ավագը: Նա էլ սառնարանի համար պահանջեց 75 Եվրո: Սակարկեցինք, որ 50-ով վերցնենք: Ասաց` սպասեք Սանդրան հիմա կվերադառնա ու կորոշի: Մինչ Սանդրան կվերադառնար Սահակաշվիլուն վերաբերող հարցեր ուղղեցինք.
-Չէ, մեր Միշան ուրիշ է, շատ մաքուր է աշխատում` ոչ Ալիևի և ոչ էլ Քոչարյանի նման չէ: Հիմա էլ, երբ պաշտոնը թողնի դատարկ գրպաններով է ման գալու:
Առաջ տարին մեկ գալիս էին այս գյուղ ու հանգստանում, հիմա էլ չեն ուզում գալ ու իրենց բոլոր ապրանքներն են վաճառքի հանել:

Քիչ հետո հեծանիվով վերադառնում է Վրաստանի առաջին տիկինը: Իմանում է, որ սառնարանն ուզում ենք գնել: Անմիջապես համաձայնվում է իմ առաջարկած գնին: Ասում է, որ սառնարանը երկու անգամ է արձակուրդներին իրենց ծառայել: Սանդրան հաճելի ու անկեղծ զրուցակից էր: Գոհ էր, որ վերջապես առանց թիկնապահների էր և ազատ քայլում ու հեծանիվ էր վարում: Հայաստանի մասին բավական գիտեր ու հավանում էր հայերին: Ծնողներն ապրում էին տարածքի ամենամեծ` Տեռնեուզեն քաղաքում, իսկ այստեղ` Retranchement-ի իրենց ամառանոց հաճախում են երբեմն:
Գնելով սառնարանը` նրա հոր հետ փոխանակեցինք հասցեներ: Նա խոստացավ հյուր հրավիրել, իսկ ես նրան պատվել անուշաբույր խորովածով ու գինով: Այդ օրվանից շատ ջրեր են հոսել: Պատմությունը ցույց տվեց, որ Սահակաշվիլին իր ժողովրդի առջև ազնիվ քաղաքական գործիչ էր: Վրաստանում ամբողջովին արմատախիլ արվեց կոռուպցիան ու կաշառակերությունը, սակայն դեպքերը զարգացան այնպես, որ նա հալածված մնաց իր երկրում:
Գիտե´ք, երբեմն ցանկություններն ու հնարավորությունները չեն համընկնում: Ներկայումս Սահակաշվիլու ամառանոցի սառնարանը ծառայում է մի չունևոր ընտանիքի, իսկ նրա աներոջ հետ հանդիպել ու խորոված ուտելը, այդպես էլ չի ստացվել, ինչպես, որ չի ստացվել շատ բան Սահակաշվիլու մոտ:

Ըստ НТВ-ի և մեր լրատվության պատրաստեց` Hay Azian

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.