Grigor Narekatsi. Het boek der weeklaging

«Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովը Երևանում

Նոյեմբերի 7-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը:

4-րդ միջազգային  ամենամյա գիտաժողովին բացման խոսք է ասել մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան տեր Ղևոնդյանը: Գիտաժողովին մասնակցել են միջազգային համբավ ունեցող այնպիսի նարեկացիագետներ, ինչպիսիք են Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա), Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա), Ռոբերտա Էրվինը (ԱՄՆ), Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ), Հայաստանից   Հենրիկ Բախչինյանը, Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանը, Արուսյակ Թամրազյանը , Հրաչիկ Միրզոյանը:

Ժան-Պիեռ Մահեն (Ֆրանսիա) խոսել է Գրիգոր Նարեկացուն վերագրված «Կարգ եւ կանոն աղաւթից»-ը «Մատեան ողբերգութեան»-ի ուրվագծերի շարքում թեմայով: Տեր Շահե Ծայրագույն վարդապետ Անանյանն անդադարձել է «Անդամալույծի բժշկման պարականոն պատումը` Ս.Գրիգոր Նարեկացու Աղոթամատյանում» աշխատանքին: Ռոբերտա Էրվին խոսել է «Բան քո խնկեալ» Նարեկացու մաքրամաքուր աղոթքների մասին: Թեո Մաարտըն վան Լինտը (Մեծ Բրիտանիա) դատողություններ է արել Գրիգոր Նարեկացու և Վարդան Անեցու միջև եղած առնչությունների մասին:

Ընդմիջումից հետո, երկրորդ նիստին  «Մատեան ողբերգութեան» տրամախոսական կառուցվածքին մասին է խոսել Գրիգոր Պըլտյանը (ԱՄՆ):

Գրիգոր Նարեկացու տաղերի ու մեկնությունների խորհրդապատկերի կերտման որոշ առանձնահատկություններ վեր հանեց Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող  Արուսյակ Թամրազյանը: Գրականագետ Հենրիկ Բախչինյանը վերլուծեց Նարեկացու հիմնած բանաստեղծական ժանրերը, իսկ Հրաչիկ Միրզոյանը պատմեց, թե ինչ են խոսել Գրիգոր Նարեկացուց:

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ երկու գրքի շնորհանդես: Առաջին գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի հոլանդերեն թարգմանությունն է, որը կատարել է Օքսֆորդի պրոֆեսոր եւ միջնադարյան հայ գրականության առաջատար մասնագետ Թեո Վան Լինտը: Ի դեպ այս գործում աջակից է Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) կազմակերպությունը, որի ջանքերով ու նախաձեռնությամբ գիտաժողովի նախօրեին` առայժմ 500 օրինակ տպաքնակով,  տպագրվել է այս գիրքը:

Մյուսը` Գրիգոր Նարեկացու «Տաղեր» գրքույկն է, որտեղ զետեղված են տաղերի և շարականի նոտաները, ինչպես նաև ձայնասկավառակ՝ Գևորգ Հունանյանի և Աննա Մայիլյանի կատարումներով։ 

 

 (Սեփ.լրատվություն)

«Նիդերլանդական օրագիր»


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.