Դեսպան Բալայանը այս անգամ այցելեց Ալմելոյի հայ համայնք

Հերթական հանգստյան կիրակին ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը այս անգամ այցելեց Նիդերլանդների ամենահայաշատ համայնք՝ Ալմելո։ Եկեղեցու վարչության նախագահ Օնիկ Գելիջիի, վարչության անդամների և կիրակնօրյա դպրոցի տնօրենի հետ ծանոթանալուց և կարճատև զրույցից հետո դեսպանը շփվեց կիրակնօրյա դպրոցի յոթ դասարաններում սովորող աշակերտների հետ, ծանոթացավ ուսումնական ծրագրերին։  Հուզմունքով լսեց փոքրիկների հայրենասիրական արտասանությունները և երգերը։ 

Այնուհետև այցելեց եկեղեցի, մասնակցեց պատարագին։  

Ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրին։ Հանդիպում ունեցավ Ալմելոյի եկեղեցու հետ համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին հարցեր՝ Հայրենիք Սփյուռք կապի, ներհամայնքային ծրագրերի, հետագա համագործակցություններին վերաբերող  հարցերի շուրջ։ 

Կեսօրից հետո դեսպանը մասնակցեց ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կյանքին վերաբերող գրքի և նրա երգերի շնորհանդեսին։ Բանախոսն էր՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կինը՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը: Ներկայացվեցին՝ «Թաթուլ Կրպեյան.Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» գիրքը և Կրպեյանի  երգերի ձայնասկավառակը։

Սվետլանա Անդրեսյան

(Մեր.թղթակից, Ալմելո)

Հիշեցնենք անցած կիրակի դեսպանն այցելել էր Մաստրիխտ, որտեղ հանդիպում էր ունեցել տեղի հայ համայնքի հետ:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.