Հերթական կիրակին Ամստերդամում

Արդեն նոյեմբեր ամսվա երրորդ կիրակին անընդմեջ, ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը գերադասում է հանգստի փոխարեն այցելել Նիդերլանդների հայաշատ համայնքներով և մոտիկից ծանոթանալ Նիդերլանդահայ գաղթօջախներին: Մաստրիխտին, Ալմելոյին հաջորդեց այցը Ամստերդամ:
Այս անգամ դեսպանն սպասված հյուր էր Ամստերդամի հնամենի Սուրբ Հոգի եկեղեցում: Նա այնտեղ մասնակցեց պատարագին, շփվեց հավատացյալ հոտի հետ, այցելել Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոց: Այստեղ էլ ծանոթացավ Նիդերլանդների եւ մասնավորապես Ամստերդամի հայ համայնքի խնդիրներին, քննարկումների ընթացքում պատասխանեց ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին: Դեսպան Բալայանը պատմեց Հայաստանի ներկա վիճակի մասին ու Նիդերլանդների հետ արդյունավետ համագործակցության ծրագրերի մասին, օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Հոլանդիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդումը:
Մեծարգո դեսպանը մասնակցեց դասապրոցեսին, զրուցեց ու լուսանկարվեց երեխաների ու համայնքի անդամների հետ: Դեսպան Բալայանին ուղեկցում էր հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.