Կարելի է ձեռք բերել Գրիգոր Նարեկացու հոլանդերեն թարգմանությամբ գիրքը

Այս մասին հայտնում է  «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամի կայք էջը:

Այս մասին հայտնում է  «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամի կայք էջը:
Ավելի վաղ հրապարակվել էր, որ Երևանում «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային 4-րդ գիտաժողովին  տեղի է ունեցել Գրիգոր  Նարեկացու   նիդերլանդերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը: Սա Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի առաջին 15 աղոթքների հոլանդական տարբերակն է, որը կատարել է Օքսֆորդի պրոֆեսոր եւ միջնադարյան հայ գրականության առաջատար մասնագետ Թեո Վան Լինտը: Ի դեպ այս գործում աջակցել է Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամը, որի ջանքերով ու նախաձեռնությամբ էլ գիտաժողովի նախօրեին ներկայացվեց գիրքը: Գիրքը տպագրված է սահմանափակ քանակով, և ահա հետաքրքիր մեկնաբանություններ ու առաջարկություններ են ստացվել, շատերը պարզապես մեծ ցանկություն ունեն գնել, ձեռք բերել սահմանափակ շրջանառության մեջ գտնվող գիրքը:  «Սուրբ Գրիգոր Նարեկացի» (Stichting Sint Grigor Narekatsi) հիմնադրամը հետևյալ հաճելի լուրն է հաղորդում:

Կա Գիրքը գնելու առաջին հնարավորությունը`  Դեկտեմբերի 8-ին, շաբաթ օրը տեղի ունեցող Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված «Ես սիրում եմ Երեւանը» միջոցառման օրը ցանկացողներն այն կարող են ձեռք բերել  € 10 արժողությամբ:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.