ՀՀ դեսպան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին

ՀԱԱԳԱ 28 նոյեմբերի:- Այսօր առավոտյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը,-այդ մասին հայտնում է թագավորական տան կայքն ու նիդերլանդական լրատվամիջոցները: Այնուհետև ըստ հերթականության իրենց հավատարմագրերն են հանձնել Լիբիայի  դեսպան Զ. Է. Մարայ Ահմադա Ավադ Արհիմը եւ Սուդանի Հանրապետության դեսպան Զ.Ե. Պարոն Քամալ Բաշիր Ահմեդ Մոհամեդ Խաիրը:
Նորդայնդը պալատի մուտքի մոտ յուրաքանչյուր դեսպանի ժամանման պահին թագավորական նվագախումբը կատարել է երկրների օրհներգերը, պատվո շրջայցից հետո նրանց ընդունելության է արժանացրել թագավորը, որտեղ էլ նրան են հանձնվել հավատարմագրերը: Այդ պահից դեսպանները պաշտոնապես կարող են աշխատել Նիդերլանդներում և կատարել իրենց լիազորությունները:
Հատուկ արարողակարգին, ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշել է Հայաստանի Հանրապետության դեսպանը, նա կրել է բացառապես Հայաստանում կարված ու արտադրված հագուստ և կոշիկ։ Պաշտոնական լիազորություններն անմիջապես ստանձնելուց հետո Տիգրան Բալայանը նույն օրը` կեսօրին, ընդունելություն էր կազմակերպել իրեն շնորհավորելու եկած հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին: Հայ համայնքի անդամները ջերմորեն շնորհավորեցին դեսպանին պաշտոնական լիազորություններն ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան հաջողություններ : Իր հերթին դեսպանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար , կարևորելով Հայաստան-սփյուռք համագործակցությունը ու այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի մասնակցության ապահովումը,Նիդերլանդների հետ մշակութային, բիզնես և այլ տեսակի կապերի ընդլայնումը: Դեսպան Բալայանը նաև հաջողություն մաղթեց բոլորին` իրենց գործունեության ասպարեզում, հորդորեց պահպանել ազգային միասնականության հզոր ու անխախտ ոգին և զորակցությունը միմյանց միջև:
Հանդիպումն օգտակար էր նաև նրանով, որ երկրի տարբեր կողմերից եկած հայ համայնքի ու կառույցի ղեկավարներն անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում դեսպանին և հյուպատոսին շնորհավորելուց զատ, հնարավորություն ունեցան հաղորդակցվելու միմյանց, լուսանկարվելու, ականջալուր լինելու մեկը մյուսի ծրագրերի ու կատարած գործերին
.
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարները Kim Vermaat Photography-ի և Hay Azian

Օրվա մյուս լուսանկարները հասանելի են ֆեյսբուքյան էջում

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.