Եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում

Լուսանկարները` Ալիկ Ասատրյանի: Այս եկեղեցում է պատսպարվել Թամրազյանների ընտանիքը:

Հաագայի Բեթել բողոքական եկեղեցին 24 ժամյա գրաֆիկով ՝ առանց դադարի հոկտեմբերի 26-ից մինչ  օրս կրոնական ծես ու պատարագ է մատուցում փրկելու համար 9 տարի նիդերլանդներում գտնվող փախստական  հայ ընտանիքին`  արտաքսումից : Մարդասիրական այս քայլն ամրագրված է օրենքի այն կետով, որ աղոթքի ու պատարագի ժամանակ ձերբակալություններն արգելվում են: Ստացվում է, որ  եկեղեցին օրենքով պայքարում է. մեկ այլ` արտաքսման օրենքի դեմ: Այսպիսով եկեղեցին մարդասիրությունն ավելի վեր է դասում:

Իրոք դժվարությունների դեմ հանդիման են կանգնել Թամրազյանների ընտանիքի  հինգ անդամները, որոնց այս  պահին  մարդասիրական ու բարոյական  աջակցության կարիքն  ունեն: Այդ նպատակով նրանց հետ է փորձել հանդիպել , զրուցել Նիդերլանդական  օրագրի մեր թղթակից ԱԼԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ: Նախքան  հանդիպումն իմացել էինք, որ ընտանիքի անդամները հրաժարվում են բոլոր տեսակի  հանդիպումներից, սակայն օգնություն , օժանդակություն հայտնելու  համար մեկ անգամ ևս փորձեցինք  լինել տեղում:  

Ալիկ Ասատրյանը պատմեց, որ ընտանիքի անդամները պարզապես չեն կարող դուրս գալ եկեղեցուց, քանի որ անմիջապես կձերբակալվեն: Նրան սիրով ընդունել են եկեղեցի, բայց ընտանիքի անդամներին հանդիպել չի հաջողվել: Եկեղեցու հովիվները զգուշավոր են և ելնելով ապահովությունից ու ընտանիքի բարոյահոգեբանական վիճակից հրաժարվում են ամեն  տեսակի հանդիպումների` նրանց մասնակցությունից:

Հուսով ենք, որ Նիդերլանդական իշխանությունները մարդասիրաբար վերաբերվեն արդեն երկար տարիներ ինտեգրված հայ ընտանիքին:

Ալիկ Ասատրյանը Հաագայի Բեթել եկեղեցում


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.