Հին տարուն հրաժեշտ ենք տալիս` նորը դիմավորելու բացահայտ լավատեսությամբ

Մոտենում է 2018 թվականին հրաժեշտ տալու պահը: Վաղվանից Նիդերլանդներում կսկսվեն Սուրբ Ծննդյան տոնական արարողությունները: Հայ Առաքելական եկեղեցին այն կնշի քիչ ավելի ուշ, երբ դիմավորած կլինենք Նոր Տարին: Աննկարագրելի է հուզումնառատ այն Ժամանակաշրջանը, որ ապրեցինք միասին` հեղափոխական շրջադարձային իրադարձություններով ու բովանդակային արմատական փոփոխություններով լեցուն կյանքի մի հատվածը :

Տարվան  հրաժեշտ ենք տալիս Հայաստան աշխարհում ունենալով ժողովրդի կամքն ու տրամադրություններն արտացոլող ու կազմավորվող նոր խորհրդարան ու երկրի ղեկավար: Հետևաբար  հին տարուն հրաժեշտ ենք տալիս` նորը  դիմավորելու բացահայտ լավատեսությամբ:

Գիտակցում ենք, որ առջևում  բավական քրտնաջան աշխատանք  կա կատարելու, նաև  հասկանում ենք, որ անհնար է կարճ ժամանակամիջոցում վերացնել այն  բացը, որ կուտակվել է տասնամյակներով: ՈՒստի մեծ համբերություն ու  համառություն է պահանջվում  յուրաքանչյուրիցս`   քայլ առ քայլ  նվաճելու հաջողությունը: Համբերատար` թեկուզև դանդաղ, բայց վստահորեն ամենքս մեր քայլը պետք է կատարենք` հեղափոխության հետ համընթացս ընթանալու համար, հարթելով մեր  կանաչ ճանապարհը: Կարևորը հավատն է ապագայի նկատմամբ ու այն գիտակցությունը, որ ժամանակի մեջ ամենքս  պետք է փոխի հին ու  կարծրացած մտածելակերպը ու  պատրաստվի նորը արարելուն,  նաև պատրաստ լինի  տնտեսական բարեփոխումներին:

«Նիդերլանդական Օրագրի» բազմահազար ընթերցողներ, սիրելի բարեկամներ, անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադրությունից` Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները միշտ էլ հավատարմորեն  կանգնած են  եղել մեր անսահման թանկ ու նվիրական պետության կողքին`   փաստել են իրենց անսահման  սերն ու նվիրվածությունը  հայրենիքի հանդեպ, նպաստել  Հայաստան-Արցախ-սփյուռք ամրապնդվող կապին: Այսպիսով վաղվա հզոր Հայաստանի գիտակցությունն է, որ մեզ  ոգևորում, նեցուկ է դարձնում լինել  նրա հետ:

Նոր՝  2019 թվականից մեզ բաժանում է  ևս մի քանի օր:  Օգտվելով պատեհ առիթից՝  նախօրոք շնորհավորում ենք բոլորիդ Նոր Տարին և  Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը,  մաղթում ենք՝   բարեկեցություն, ամուր առողջություն, անսահման սեր և անսպառ լավատեսություն, որի հիմքերն այլևս դրված են: Եկեք բոլորս ազգանվեր  գործերով իմաստավորենք և բովանդակալից դարձնենք կյանք կոչվող  այս հատվածը` շենացնելով ու հզորացնելով  Հայաստան աշխարհը:

Մեր հպարտ ժողովուրդն  արժանավայել ու արժանապատիվ ապրելու  իրավունք է վաստակել՝   ապագայի հանդեպ ունեցած հավատի նոր ու հիմնավոր սպասելիքներով, Թող  խաղաղությունն ու կարմիր գինին անսպառ լինեն  ու զինվորը  բարիությամբ տուն վերադառնա` որ մայրն արտասվի միայն երջանկությունից:

2019 թվականը բոլորիս համար հաջողությունների, բարօրության և նոր ձեռքբերումների տարի լինի:
Բոլորիդ բարձր տրամադրություն ու հաճելի տոնական օրեր:

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:

«Նիդերլանդական Օրագիր»

«Նիդերլանդական Օրագիրն»  առանձնացրել է 2018 թվականի նիդերլանդահայ կյանքի որոշ  հիշարժան օրեր.

Նիդերլանդական Օրագիր
*«Նիդերլանդական Օրագիրը»  դարձավ 5(Ընդհանուր`9 ) տարեկան:
https://www.nidoragir.com/p/5-2018-2017-4-dear-angel-5.html

*Մեկնարկեց «Նիդերլանդական Օրագրի»  հայ ազնվական տոհմերին (Ամատունի) նվիրված նախագիծը` Նիկոդիմոս Եսայու Ամատունու մասին:
https://niderlandakan.livejournal.com/288232.html

*Համագործակցության սկիզբ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (РАЕН) ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր,Մոսկվայի կադրերի վերապատրաստման Կենտրոնական ինստիտուտի ռեկտոր, հասարակական-քաղաքական գործիչ Աբգար Հայրապետյանի հետ
https://niderlandakan.livejournal.com/294339.html

Նիդերլանդահայ կազմակերպություններ

*Փետրվարի 20-ին Նիդերլանդների Համագործակցող հայկական կազմակերպությունների պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Ադրբեջանի ներկա ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ  ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ են հանձնել Նիդերլանդների խորհրդարանին (Tweede Kamer) :
https://niderlandakan.livejournal.com/243531.html

*Փետրվարի 22-ին Նիդերլանդների խորհրդարանը մեկ անգամ ևս ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
https://niderlandakan.livejournal.com/244820.html

*Մարտի 21-ին տեղական մարմինների ընտրություններում 13 հայազգի թեկնածուներից երեքը հաղթեցին և դարձան ավագանի:
https://niderlandakan.livejournal.com/253534.html

*Ապրիլի 21-ին Ամստերդամի Հայ Առաքելական Սուրբ Հոգի եկեկեղեցու պատինխաչքար և համապատասխան ցուցատախտակ է տեղադրում ի հիշատակ 1915թ. ցեղասպանության զոհերի (Գրիգոր Նարեկացի հիմնադրամ) :
https://niderlandakan.livejournal.com/260315.html

*23-ը ապրիլի: Հոլանդահայերի բողոքի նախաձեռնություն Հաագայում: Սերժ Սարգսյանը այդ օրը հրաժարական տվեց:
https://niderlandakan.livejournal.com/260387.html

*3-ը հունիսի: Նիդերլանդներում և Բելգիայում հայազգի Սուրբ Սերվատիուսին նվիրված միջոցառումներ:
https://niderlandakan.livejournal.com/267020.html

*Նիդերլանդահայերը օգոստոսի 23-ին Գամփռ շան հուշարձան են նվիրել Երևանին  (Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամ` Վահան Ավագյան)::
https://niderlandakan.livejournal.com/288659.html
*Նույն` Ամստերդամի Գրիգոր Նարեկացի հիմնադրամի օժանդակությամբ,  լույս է տեսել Գրիգոր Նարեկացու գրքի հոլանդերեն թարգմանությունը:
https://niderlandakan.livejournal.com/295960.html

*Հոկտեմբերին Եվրամիության նախագծով Հոլանդական «BRIGHT FUTURE»կազմակերպության հերթական յոթնօրյա հաջող միջոցառումը Հայաստանում:
https://niderlandakan.livejournal.com/293091.html

*Նոյեմբերի 14-ին Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
https://niderlandakan.livejournal.com/297069.html

*Նոր դեսպան Նիդերլանդներում: Նոյեմբերի 28-ին իրեն  լիազորված պարտականությունների կատարմանն է անցել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ.  Տիգրան Բալայանը
https://niderlandakan.livejournal.com/300615.html

*) Անշուշտ, մեր առանձնացրած հիշարժան օրերից բացի էլի շատ, գուցեև ավելի կարևոր օրեր են եղել նիդերլանդահայ կյանքում: Նրանցից  յուրաքանչյուրի աշխատանքն արժեքավոր  ու կարևոր է բոլորիս: Արժե հիշատակել Հաագայի, Ամստերդամի, , Էյնդհովենի, Ասենի Պուրմերենդի, Ռոտերդամի, Ալմելոյի, Առնեմի, Դեն Բոսի, ՈՒտրեխտի, Նայմեխենի, Մաստրիխտի և շատ ու շատ այլ քաղաքների ու բնակավայրերի անունները, որտեղ  հայ  համայնքները լավ գործեր են արել:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.