Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետին

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Tigran Balayan-ը հանդիպել է Նիդերլանդների ամենահայաշատ քաղաքի՝ Ալմելոյի քաղաքապետ Արջին Խերիթսենի (Gerritsen) հետ:

 Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին հայ համայնքին ցուցաբերած օրինակելի վերաբերմունքի համար: Բալայանը պատահական չի համարել, որ անմիջապես իր լիազորություններն ստանձնելուց հետո տեղական իշխա-

նությունների հայազգի ներկայացուցչի հետ առաջինն այցելել է հենց Ալմելոյի քաղաքապետին: Կողմերը կարևորել են
հայ համայնքի հետ համագործակցության և ինտեգրման հարցերը, Հայաստանի հետ տնտեսական կապեր հաստատելու հեռանկարները: Մտքեր փոխանակվեցին Հայաստ

անի քաղաքներից մեկի և Ալմելոյի միջև երկողմանի համագործակցություն սկսելու համար:
Հիշեցնենք, որ Ալմելոն Նիդերլանդների ամենամեծ հայ համայնք ունեցող քաղաքն է: Այստեղ է գտնվում Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանը: Օվերեյսել մարզը, որտեղ գտնվում է Ալմելո քաղաքը Նիդերլանդների միակ մարզն է, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Հանդիպմանը ներկա է եղել այս տարի տեղական ընտրություններում ավագանի ընտրված հայազգի (Robin Haik Gelici) Ռոբին Գելիջին:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.