ՍԱ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՆ Է. 2019թ. Նիդերլանդներում ավտովարորդները կտուգանվեն, եթե...

Եվրոպայում ամենախիստ  երկիրը, որտեղ  չեն «սիրում» ավտովարորդներին, դա  Նիդերլանդներն է: 2019 թվականից ավելի են խստացվել որոշ պատժամիջոցներ, իսկ ասենք արագության գերազանցման  համար տուգանքները փոքր ինչ նվազել են: Նիդերլանդներում ավտովարորդները կտուգանվեն, եթե...

Վարում են մեքենան (հեծանիվը) և խոսում  հեռախոսով - 240 ևրո
Երթևեկում են առանց անվտանգության ամրագոտու, յուրաքանչյուրը` - 140 ևրո
Անցել են կարմիր լույսի տակով - 240 ևրո
Կանգնել են կանաչ լուսաֆորի տակ - 140
Կանգնել են կամրջին, կամ երկաթգծի հատվածում - 240 ևրո
Ավտոմեքենան չնախատեսված ձայն է հանում - 380 ևրո
Աջից վազանցում է կատարում - 240 ևրո
Անհարկի աջով երթևեկում է - 140 ևրո
Խաչմերուկում խցանում է առաջ բերում - 240 ևրո
Առանց թարթիչի միացման թեքվում է - 95 ևրո
Կրկնակի կայանատեղի է օգտագործում - 95 ևրո
Անհարկի հաշմանդամի նախատեսված տեղում է կայանում- 380 ևրո
Անհարկի պահեստային երթևեկության ճանապարհն  է օգտագործում - 240 ևրո
Չի զիջում առաջնահերթությունից ճանապարհը օգտվողին- 240 ևրո
Համարանիշը չի երևում - 140 ևրո

Եթե գերազանցել ես նախատեսված արագությունը, ապա  պատրաստ եղիր վճարել նաև յուրաքանչյուր գերազանցած կմ / ժ արագության  համար: Ի դեպ Նիդերլանդները ավտովարորդների նկատմամբ ամենախիստ օրենքներ կիրառող երկրներից է: Համեմատության  համար ասենք, որ  հարևան Գերմանիան կիրառում է այս պատիժների կես չափ գումարը, Բելգիան` ավելի քիչ:

4 կմ / ժ - 27 ևրո
5 կմ / ժ - 34 ևրո
6 կմ / ժ - 40 ևրո
7 կմ / ժ - 48 ևրո
8 կմ / ժ - 54 ևրո
9 կմ / ժ - 63 ևրո
10 կմ / ժ - 72 ևրո
11 կմ / ժ - 95 ևրո
12 կմ / ժ - 105 ևրո
13 կմ / ժ - 115 ևրո
14 կմ / ժ - 123 ևրո
15 կմ / ժ - 133 ևրո
16 կմ / ժ - 144 ևրո
17 կմ / ժ - 153 ևրո
18 կմ / ժ - 165 ևրո
19 կմ / ժ - 176 ևրո
20 կմ / ժ - 191 ևրո
21 կմ / ժ - 203 ևրո
22 կմ / ժ - 215 ևրո
23 կմ / ժ - 229 ևրո
24 կմ / ժ - 241 ևրո
25 կմ / ժ - 256 ևրո
26 կմ / ժ - 270 ևրո
27 կմ / ժ - 287 ևրո
28 կմ / ժ - 304 ևրո
29 կմ / ժ-ով `317 ևրո
30 կմ / ժ - 334 ևրո

Սրան ավելացնենք, որ Նիդերլանդներում վարորդները մեկ լիտր բենզինի դիմաց  վճարում են 1,50-ից մինչև 1,80 ևրո: Ամսական միջին չափսի մեքանայի համար վճարում է մոտ 100 ևրո մաքսատուրք և ապահովագրության գումար:
Մնում է մեզ, որ ձեզ անփորձանք երթ մաղթել ու շնորհավորել բոլորիդ ՆՈՐ ՏԱՐԻՆ

2017թ. տարբեր երկրներում վարորդների հեռախոս օգտագործելու տուգանքների չափերը: Ինչպես տեսնում եք Նիդերլանդներում գալիք տարի այն ավելանալու է 10 ևրոյով և 230-ից դառնալու է 240 ևրո:

«Նիդերլանդական օրագիր»

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.