Կյանքից հեռացել է բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր, թատերագետ, պրոֆ. Հովհաննես Փիլիկյանը


Տխուր լուր

 Դեկտեմբերի 22-ի առավոտյան Լոնդոնում իր մահկանացուն է  կնքել ռեժիսոր, թատերագետ, բանաստեղծ, թարգմանիչ, լեզվաբան, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը: Այս մասին տեղեկացնում են Աթենքի  «Հայկական Ժողովրդային Շարժում» կազմակերպության Կենտրոնական Խորհուրդը և Շվեդիայում գործող Եվրոպայի Հայերի Համագումարը: Վերջինիս ցավակցական է հրապարակման մեջ  կարդում ենք.

«Հովհաննես Փիլիկյանը ծնվել է 1942 թ. Ապրիլի 15-ին Իրաքի Մոսուլ քաղաքում: Նա ոչ միայն զբաղվել է գիտությամբ եւ արվեստով, այլ նաեւ ծավալել է ազգային հասարակական լայն գործունեություն՝ միջազգային շրջանակներում օտարներին ծանոթացնելով հայ մշակույթն ու հայկական քաղաքակրթությունը: Հայկական Սովետական Հանրագիտարանում նրա մասին կարդում ենք.«1963-ին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ապա հետեւել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին: Եվրիպիդիսի «Էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) եւ այլ բեմադրություններով ճանաչվել է որպես հունական դասական ողբերգության ինքնատիպ մեկնաբան: Բեմադրել է նաեւ Ռասինի «Ֆեդրա», Սոֆոկլեսի «Էդիպ արքա» (ՀԱՖՀ), Շեքսպիրի«Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (ՔՖՀ), Էսքիլեսի «Ագամենոն» եւ այլ (շուրջ 40) պիեսներ: Փիլիկյանի ջանքերով Անգլիայում (1981), վենետիկում(1983) եւ ֆրանսիայում(1986) անց է կացվել հակական ֆիլմերի տասնօրյակ նպաստելով հայ կինոյի միջազգային ճանաչմանը»: Հ. Փիլիկյանը Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության «Պետրոս Ադամյան» մրցանակի դափնեկիր է (1985): Եվրոպայի Հայերի Համագումարը խոր վշտով է հայտնում նրա մահվան ցավալի լուրը, քանի, որ նա սերտ համագործակցում էր Եվրոպայի Հայերի Համագումարի հետ եւ նրա գիտական, հասարակական վերջին ուսումնասիրություններն ուգրությունները հրատարակված են համագումարի կայքէջում (www.aaeurop.com ). 2011-ին Եվրոպայի Հայերի Համագումարի հրատարակությամբ լույս ընծայվեց նրա «հայ» բառի ծագմանը եւ զարգացմանը նվիրված հայերեն-անգլերեն երկլեզու

«ՀԱՅ»-ԵՐԸ, ԱՌԱՋԻՆ «ՄԱՐԴ»ԵՐԸ ”A study of the origins of the HAI the First people” գիրքը: 2012-ին Երեւանում Արծվի Բախչինյանի խմբագրությամբ հրատարակվեց Հ. Փիլիկյանի ”THE SEA SCENE ON MY MOTHER’S DAY” «ԾՈՎԱՆԿԱՐ ԻՄ ՄՕՐ ՕՐՈՒԱՅ ՄԱՍԻՆ» անգլերեն բնագիր պոեմը 19 լեզուների թարգմանությամբ:

Թող հանգչի խաղաղությամբ»:

Անգնահատելի կորստի առիթով  հիշյալ կազմակերպություններն իրենց խորին ցավակցությունն են հայտնել հանգուցյալի տիկնոջը, հարազատներին ու ընկերներին:


https://www.nidoragir.com/2018/12/blog-post_24.html

https://www.facebook.com/niderlandakan/posts/2111714192226640

https://my.mamul.am/am/post/85264/

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.