Հայաստանի դեսպանը մասնակցեց Սուրբ Ծննդյան առթիվ մատուցված պատարագին

Հունվարի 6-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց՝ Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ Սուրբ ծննդյան կապակցությամբ մատուցված պատարագին: 

Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը

Եկեղեցում և հարակից սրահներում պատարագին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։

Պատարագի ժամանակ իր խոսքում Խաժակ Սրբազանը կարևորեց Նիդերլանդների ամենահայաշատ բնակավայրում մատուցված պատարագին Հայաստանի դեսպանի մասնակցությունը, ինչը մարմնավորում է հայ ժողովրդի, եկեղեցու և պետության միասնականությունը։

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը

Սուրբ պատարագին ընթացքում Խաժակ սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն։

Պատարագի ավարտին Խաժակ արքեպիսկոպոսի առաջարկությամբ դեսպան Տիգրան Բալայանը Սուրբ Ծննդյան առթիվ շնորհավորական խոսք հղեց ներկա հավատացյալներին՝ մաղթելով հաջողություն և միասնական արդյունավետ աշխատանք՝ հանուն Հայաստանի հզորացման և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման:

Armeens Apostolische Kerk Almelo

Photo credit: Nuran Gelici