Նիդերլանդներում գործող հայկական դպրոցների աշակերտների մրցույթ

Նիդերլանդներում գործող հայկական դպրոցների աշակերտների մրցույթ

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության դեսպանությունը հայտարարում է Նիդերլանդներում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների «Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցույթ` Հայաստանի դեսպանի մրցանակի համար։

Մասնակցել կարող են 7-15 տարեկան աշակերտները։ Մրցույթը բաղկացած է  2 փուլերից, որոնք ամփոփվելու են փետրվարի 19-ին ՝ Հովհաննես Թումանյանի 150 ամյակի և գիրք նվիրելու օրը (կամ դրան նախորդող/հաջորդող ոչ աշխատանքային օրը)։

Հարգելի ուսուցիչներ, նախնական փուլը խնդրում ենք անցկացնել դպրոցներում, իսկ եզրափակիչ փուլը տեղի կունենա ՀՀ դեսպանությունում։  Խնդրում ենք մինչև փետրվարի 17-ը յուրաքանչյուր դպրոցից ներկայացնել երկու մասնակցի տվյալներ։

Եզրափակիչ փուլում ներառված են լինելու հարցեր` Հայոց լեզվից ու գրականությունից և Հայոց պատմությունից։ Հաղթողները որոշվելու են դեսպանության ներկայացուցչի և հայկական դպրոցների ուսուցիչներից կազմված ժյուրիի կողմից։

Մրցույթի անցկացման հետ կապված առաջարկություններն ու նկատառումները խնդրում ենք ներկայացնել armembnl@mfa.am հասցեով (նամակի նյութ դաշտում նշեք՝ աշակերտների մցրույթ ) կամ սույն գրառման մեկնաբանություններում։

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.