Tribute to the Armenian journalist Hrant Dink murdered 12 years ago

Հարգանքի տուրք հայ լրագրող Հրանտ Դինքին՝
նրա սպանության 12-րդ տարելիցի կապակցությամբ
Այս միջոցառումը կազմակերպել են`
Հետազոտության և կրթության միջազգային ինստիտուտը (IIRE) և
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)Թվական` Ուրբաթ, 18 հունվարի 2019


Ժամը` 19-ին
Վայրը` IIRE ինստիտուտ
Հասցե` Lombokstraat 40 – 1094 AL Amsterdam
Մուտքն ազատ է, անհրաժեշտ է գրանցվել էլ. նամակով info@faon.nlԾրագիրը բաղկացած է ելույթներից և բանավեճից, որտեղ բանախոսությամբ հանդես կգան` Դր. Ուգուր Ումիթ Ունգորը, Արիս Նարիչին և Թայֆուն Բալչիկը։ Բանավեճը կվարի Մարալ Եֆրուդին։Աշխարհը ցնցվեց, երբ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի առջև թուրք ազգայնամոլի սառնասրտորեն արձակած դավադիր գնդակի զոհ դարձավ Թուրքիայի քաղաքացի հայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Չնայած, որ նրան քանիցս սպառնացել էին, սակայն նա իր առաքելությունն էր համարում ջանք չխնայել, որպեսզի Թուրքիայի բնակչության մեծամասնության և փոքրամասնությունների միջև գոյանա փոխադարձ հարգանք: Իր ելույթներում նա բազմիցս անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Նրա հուղարկավորության ժամանակ Ստամբուլում, որպես համերաշխության նշան, տասնյակ հազարվոր տարբեր ազգություննրի մարդիկ կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներ։ Այս համերաշխությունը հույս էր ներշնչում ապագա միասնության: Ցավոք, այդ հույսն ապարդյուն էր: Սպանությունից տասներկու տարի անց, հանցագործության գործը դեռ հստակեցված չէ։

Բանախոսների հետ կքննարկվեն հետևյալ թեմաները.

  • Ինչո՞ւ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը դեռևս ամբողջովին չի բացահայտվել։
  • Համեմատություն 1915 և 2018 թվականների Թուրքիայի միջև։ Ի՞նչ է փոխվել և ի՞նչ չի փոխվել 103 տարիների ընթացքում։
  • Որո՞նք են հայերի, այլ փոքրամասնությունների և այլախոհերի նկատմամբ թուրք պետության բռնության և ատելության պատճառները։
  • Ի՞նչեր են թաքնված վերջերս ծայր առած ձերբակալությունների ալիքի հետևում, երբ ակտիվիստներն ու գիտնականները ձերբակալվում են անհեթեթ մեղադրանքների հիման վրա։
  • Ինչո՞ւ է Թուրքիան լրագրողների համար բանտ դարձել։
  • Արդյո՞ք մամուլի ազատությունը դեռ ապագա ունի Թուրքիայում, որտեղ փակում են մարդկանց բերանները։

 

Speakers: Dr. Ugur Umit Ungor, Aris Nalci and Tayfun Balcik
Moderator: Maral Jefroudi

The world was shocked when on 19 January 2007 the Armenian-Turkish journalist and publisher of the weekly newspaper Agos, Hrant Dink was shot dead by a Turkish nationalist in cold blood in front of his office in Istanbul. Although he had been threatened, he continued as an advocate for mutual respect between the majority population and the minorities in Turkey. He addressed also the Armenian genocide, which brought him to justice. During his funeral in Istanbul tens of thousands of people of different origin gathered in solidarity with signs "We are all Hrant Dink". This solidarity gave rise to hope for unity in the future. Afterwards, this hope turned out to be in vain. Twelve years after the murder, this murder case is still not clarified.

Topics of discussion with the speakers: 

  • Why has the murder of journalist Hrant Dink never been fully clarified?
  • Comparison of Turkey in 1915 and in 2018. What has been changed and what remained unchanged in 103 years?
  • The reasons of aggression and hatred nowadays by the Turkish State towards Armenians, other minorities and dissidents.
  • What are the elements behind the last arrest wave, where activists and academics have been arrested on the basis of absurd accusations?
  • Why has Turkey become a prison for journalists?
  • Does freedom of the press have a future in Turkey, where people have been silenced?

_______________________________________
Հրանդ Դինքին վերաբերվող այլ հոդվածներ

...Եվ ճախրում է Հրանտ Դինքի ոգու ճերմակ աղավնին խաղաղություն քարոզելով

Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի տուրք Նիդերլանդներում

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.