Հրանտ Դինքին նվիրված հիշատակի երեկո Նիդերլանդներում

Հունվարի 18-ին՝ Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցի նախօրյակին, Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան` Ուսումնասիրությունների և կրթության միջազգային ինստիտուտի հետ համագործակցաբար կազմակերպել էր հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Հրանտ Դինքի ընկերները, ինչպեդ նաև հոլանդահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ` այդ մասին հայտնում է Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կայքը:Միջոցառմանը որպես բանախոսներ հրավիրված էին Հրանտ Դինքի ընկեր, «Ակօս» թերթի նախկին խմբագիր Արիս Նալջին և Հաագայի խաղաղության ծրագրերի համակարգող, «Հայ-թուրք-քրդական աշխատանքային խնբի» ղեկավար Թայֆուն Բալչըքը, ովքեր պատասխանեցին ներկաների բազմափիվ հարցերին:Երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Ռաքել Դինքի տեսաուղերձը:Միջոցառմանը մասնակցեց նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Քրիստինե Ստեփանյանը:

Ռաքել Դինքի տեսաուղերձը:

Հիշատակի երեկոյին


Ռաքել Դինքի տեսաուղերձը:


Հիշատակի երեկոյին------------------------------------------------------------------------------------

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.