Դեսպան Բալայանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց մշակութային և կրթական հարցեր

Հաագա, 29-ը Հունվարի: Աշխատանքային օրվա ավարտին  Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց տեղի հայկական համայնքների և կառույցների ներկայացուցիչներին: Կողմերը քննարկեցին կրթական և մշակութային
հետաքրքրություն ներկայացնող լայն ծավալի հարցեր:

Դեսպան Տիգրան Բալայանը մանրամասը ներկայացրեց  2019թ. Հայաստանում կազմակերպվող  մշակութային ամենասպասված միջոցառումների թեմատիկան,  Հայաստան-սփյուռք կապը նոր հիմքերի վրա դնելու խնդիրները, կրթական ծրագրերին առնչվող հարցերը: Այս տարի նշվելու են Ամենայն Հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի և Մեծն Կոմիտասի  150-ամյակները; ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրանց ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում:  Դեսպանության հետ համատեղ հայ համայնքները աշխատանքներ են տանելու Նիդերլանդների արվեստասեր հասարակայնությանը ներկայացնելու մեր մեծերին: Նիդերլանդական քաղաքներում ներկայացվելու են Կոմիտասին նվիրված միջոցառումներ, համերգներ, հոլանդերենով թարգմանվելու է և տեղի մի հրատարակչության միջոցներով հրապարակվելու են Թումանյանի հեքիաթները:

Հոգևոր , մշակութային կապերի ու շփումների համար մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանի ճանաչելությանը նպաստող այլ գործոններ` մասնավորապես հայ հնագույն պատմական քարտեզների ցուցադրությունները տարբեր մշակութային օջախներում` դպրոցներում, գրադարաններում, կինոթատրոններում և այլուր, մշակութային ինքնագործ խմբերի ելույթները` տարբեր փառատոններում: Այս ու  կրթական բնագավառի իրենց դրական փորձի փոխանակման ու նոր նախաձեռնության մասին իրենց դիտարկումներով հանդես եկան Հաագայի «Աբովյան» մշակութային միության, Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի, Դեն Բոսի, Ալմելոյի և Նայմեխենի կիրակնօրյա դպրոցների ներկայացուցիչները:

Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները որոշեցին «Նիդերլանդական օրագրի», դեսպանության կայք էջի, էլեկտրոնային նամակագրությամբ ու այլ  միջոցներով միմյանց տեղյակ  պահեն իրենց  գործունեության ու համայնքներում կազմակերպվող միջոցառումներին: Հայկական համայնքները այս տարի ևս հետամուտ են լինելու  Հայոց Ցեղասպանության տարելիցի պատշաճ անցկացմանն ու ցեղասպանության ժխտման կանխարգելմանը: Դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող Լավագույն աշակերտ մրցույթը ավելի արդյունավետ անցկացնելու համար` մասնակիցները որոշեցին այն հետաձգել, իսկ մինչ այդ  հավաքվել Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» դպրոցում` քննարկելու   մրցույթի արդյունավետ անցկացման պայմանները:

Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում հնչեցին շատ հարցեր ու տրվեցին դրանց պատասխանները:
Վերջում` դեսպան  Տիգրան Բալայանը հավաստեց, որ պատրաստ է ամեն բան անել հայ-հոլանդական կապերն  ամրապնդելու, մեր երկու ժողովուրդների բարեկամությունը խրախուսելու ջանքերում : Գաղտնիք չէ, որ  այդ  կապերը տարեցտարի ընդլայնվում ու զարգանում են: Ամրապնդվում է մեր երկու ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերը: Ի դեպ հենց այս օրերին Ռոտերդամի կինոփառատոնում Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունն է: Միջազգային այս հեղինակավոր կինոփառատոնի շրջանակներում WORM Rotterdam ակումբում  Սերգեյ Փարաջանովի արվեստի և ժանագության վերաբերյալ  Նիդերլադներում ՀՀ դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել  նաև սիմպոզիումի մասնակիցների համար:
Հրաժեշտ տալուց առաջ  հանդիպման մասնակիցները հաջողություններ մաղթեցին միմյանց և լուսանկարվեցին:

«Նիդերլանդական օրագիր»

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.