Հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն կժամանի Հայաստան

 Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի համերգը: Արտիստը մշտապես երազել է հանդես գալ Հայաստանում: Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանն այն եզակիներից է, ով իրականացրել է իր երազանքը և հանդիպել Նատալիա Օրեյրոյին, անգամ նրան հայերեն սովորեցրել: 

«Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Ճակատագրի բերումով ծանոթացանք, և այնպես ստացվեց, որ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և մեծ ջանքերի գնով կարողացել էին կազմակերպել մեր վիրտուալ զրույցը: Խոսեցինք, երգեցինք ուղիղ եթերում: Այդ ամենն իրականում հեքիաթի էր նման»,-պատմում է Հարութը:
Դրանից հետո Օրեյրոյի հայ երկրպագուն շարունակում է կապ պահպանել ուրուգվայցիների և ռադիոյի հետ, պարբերաբար հանդես գալիս ռադիոյի եթերների ընթացքում: Ռադիոյի միջոցով էլ 2017-ին հայտնվում է Արգենտինայում և Ուրուգվայում: Արգենտինայում երկրպագուն այցելում է Օրեյրոյի Las Oreiro խանութը, իսկ Ուրուգվայում, որտեղ տղան արդեն բավական հայտնի է, կատարվում է անսպասելին:
«Ուրուգվայում եղել եմ բոլոր այն վայրերում, որոնք կապված են Օրեյրոյի հետ: Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալիա Օրեյրոյի հետ հանդիպումն էր: Իսկապես անմոռանալի օր էր: Նատալիայի հետ հանդիպեցի նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել: Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցին իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում»,-պատմում է Հարութը:Հայ երկրպագուն Օրեյրոյին նաև հայկական նվերներ էր տարել, հայերեն խոսել սովորեցրել, պատմել Հայաստանի մասին և ասել, որ այստեղ նրան շատ են սիրում և հույս ունեն, որ մի օր կգա մեր երկիր: Օրեյրոն էլ պատասխանել է, որ մեծ սիրով կցանկանա Հայաստան գալ: Եվ հիմա նրա ցանկությունն իրականություն է դառնում:
Հարութը կոչ է անում բոլորին հավատալ իրենց երազանքներին: Եվ ուրախությամբ սպասում է Նատալիա Օրեյրոյի առաջին երևանյան համերգին:Նիդերլանդներում բնակվող լրագրող Մարիշա Շիկը Օրեյրոյի այցը և համերգը լուսաբանելու առիթով հատուկ կժամանի Հայաստան Հոլանդիայից։Հիշեցնենք, որ Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արգետինական «Վայրի հրեշտակը» աշխարհահռչակ հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհի, ծագումով Ուռուգվայից Օրեյրոն բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ:
Տոմսերի արժեքն է 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am 

https://www.nidoragir.com/

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.