Անի Քոչարը լուսաբանել է վարչապետի այցը Գերմանիա

     Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարելիք այցը սկսվեց Քյոլն քաղաքից:
    Փաշինյանը ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում, պատասխանել է բուհի դասախոսների, ուսանողների հարցերին: Փաշինյանը ոտքով շրջայց է կատարել Քյոլնում, այցելեց քաղաքի կենտրոնական տաճար, որտեղ մեծ թվով հայերի հետ, ովքեր նախապես իմանալով, հավաքվել էին շփվելու, լուսանկարվելու վարչապետի հետ։ Հենց այս տեսաերիզն էլ ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՆ Է տրամադրել ներկայումս Գերմանիայում բնակվող և բուժման կուրս անցնող լրագրող Անի Քոչարը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան:Երեկ երեկոյան Հայաստանի վարչապետին ընդունեց Քյոլնի քաղաքապետը, իսկ ավելի ուշ Փաշինյանը հանդիպում ունեցավ հայ համայնքի 600 ներկայացուցիչների հետ, որոնք այստեղ էին ժամանել Գերմանիայի տարբեր քաղաքներից: Բեռլինում այսօր նախատեսված են նաև Փաշինյանի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Արդեն այսօր Բեռլինում տեղի ունեցան պաշտոնական հանդիպում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բանակցությունների ավարտին Մերկելն ու Փաշինյանը հանդես եկան մամուլի ասուլիսով:
 

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.