Nikolai Khatchatouryan/ TV programma Mens & Trends!


Մեր հայրենակից Նիկոլայ Խաչատուրյանը (31) մոտ քսան տարի է բնակվում է Նիդերլանդներում, Բարնևելդսեում նա իր սեփական պրոֆեսիոնալ կինոստուդիան ունի: Ինչպես ինքն է խոստովանում որպես հեռուստատեսային ծրագրերի արտադրող յուրաքանչյուր օրը շրջագայության մեջ է` երկրով մեկ: Ազատ ժամերն օգտագործում է ի օգուտ սեփական Kino Media ընկերության: Ասենք սեփական մտահաղացմամբ ծրագրեր կազմել, սցենարներ գրել, ֆիլմեր մոնտաժել և այլն: Այժմ Նիկոլայը աշխատում է SBS6 հեռուստաալիքի 'Mens & Trends' սեփական ծրագրի

թողարկման վրա: Նա ամեն շաբաթ որոնողական աշխատանքների մեջ է, նոր թեմաներ է փնտրում, թարմացնում, նորացնում է հաղորդման ծրագիրը:
Նիկոլայը Նիդերլանդներում ավարտել է Film & media ակադեմիան, արտադրական պրակտիկան անց է կացրել Ավստրալիայում, հեռուստատեսային հաղորդումների համար նկարահանել է գովազդներ և մի շարք հաղորդումների ռեժիսյոր է եղել: Հաղորդումներ պատրաստելու համար աշխատել է 25 տարբեր երկրներում: Նա 500-ից ավելի դրվագների վերջնական տարբերակի խմբագիրն է եղել: Վերջին 8 տարիներին Նիկոլայը պարբերաբար ծրագրեր է պատրաստել SBS6 и RTL4 հեռուստաալիքների համար:Այնուհանդերձ Նիկոլայ Խաչատուրյանը կենտրոնացել է MENS & TRENDS հեռուստածրագիրը կատարելագործելու վրա, նա դրա համար շատ բան է զոհել «Ես այդ որոշումը կայացրի անցյալ տարի», - ասում է Նիկոլայը.-Այդ պատճառով դադարացրեցի աշխատանքս արտադրական ընկերությունների հետ , որպեսզի ստեղծեմ կյանքի ապրելակերպի սեփական կեցության վարկածը Mens & Trends հաղորդման շրջանակներում: Այս որոշմանը դեր ունեցավ այն հանգամանքը, որ SBS6-ի ծրագրում չկար կյանքի ուղու այս ֆորմատը: Ծրագիրը հաղորդաշարի առաջին եթերաշրջանի համար կազմված է հինգ դրվագներից, նախատեսվում է մոտակա տարիներին այն թողնել անփոփոխ: Նիկոլայի սպասելիքները մեծ են: Նա ցանկանում է «Mens & Trends» հաղորդաշարը աստիճանաբար ճանաչված ու հայտնի դարձնել երկրով մեկ, որպեսզի յուրաքանչյուր անգամ այն նոր ասելիք ունենա ու նորանոր լսարաններ նվաճի: Նա դրանում չի կասկածում :
Հաջողություն ենք մաղթում մեր հայրենակցին և առաջարկում SBS6 հեռուստաալիքով փետրվարի 16-ին, ժամը 16.00-ից դիտել Men & Trends հեռուստածրագիրը:

Տեղական թերթերից մեկի հրապարակումը Նիկոլայ Գևորգ Խաչատուրյանի մասին

«Նիդերլանդական օրագիր»

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.