Հայ ժողովրդի պատմությունը աշակերտների մատուցմամբ / Հայկական ճարտարապետությունը 6-8-րդ դարերում


Նվարդ Սարդարյանը

Նվարդ Սարդարյանը (Нвард Сардарян) պատմություն է դասավանդում Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոցում: Նա «Նիդերլանդական օրագրի» մշտական ու հավատարիմ բարեկամներից է, կարդում ու արձագանքում է նյութերին: Վերջերս նա շատ հավանեց Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության` տեղի հայկական դպրոցների աշակերտների մրցույթ հայտարարելունախաձեռնությունը:
ՈՒսուցիչն ինքը` Հայ ժողովրդի պատմությանը վերաբերվող  հանձնարարություններ է տալիս իր  սաներին, վերջիններս մեծ սիրով հանձն են առնում ու գեղեցիկ մատուցմամբ ներկայացնում:  ՈՒսուցչուհին գտնում է, որ սփյուռքում ապրող հայ երեխաներին (նաև մեծահասակներին) ևս հետաքրքիր կլինի դիտել և կարդալ  հայրենիքում ապրող իրենց հասակակիցների  կազմած ու ներկայացրած աշխատանքները: ՈՒսուցչուհին այն սիրով տրամադրեց մեզ, Մենք էլ պարբերաբար կներկայացնենք մեր պատանի  բարեկամներին (նաև մեծահասակներին):
Այս նախաձեռնությունը մի  փոքրիկ քայլ կլինի մեր  պատանի բարեկամներին` պատմությանը, ծանոթանալու և իրազեկվելու սեփական արմատներին ու ինքնությանը:

Հայկական ճարտարապետությունը 6-8-րդ դարերում

Տաթև ՄանուչարյանԿազմել և ձևավորել է Տաթև Մանուչարյանը (8-րդ դասարանում)
Երևանի Վ. Մայակովսկու թիվ 7 հիմնական դպրոց

Հայ ազգային ճարտարապետությունը ստեղծեց եկեղեցաշինության համաշխարհային
գլուխգործոցներ: Եկեղեցաշինության վաղ շրջանի կառույցներից է Վաղարշապատի Մայր տաճար Ս. Էջմիածինը:Ս. Էջմիածինը հիմնադրվել է IV դարի սկզբին, ապա վերակառուցվել V դարի 80-ականներին: Բազիլիկ շենքի հիմքի վրա է կառուցվել Մայր տաճարի խաչաձև գմբեթակիր շինությունը:

Ավանի Ս. Կաթողիկե Ծիրանավոր եկեղեցի

Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի հակաթոռ կաթողիկոսը՝ 590-ական թթ։   602 թվականին պարսից Խոսրով Բ Փարվեզ արքան գրավել է Ավանը և վերացրել կաթողիկոսությունը։ Տաճարի խոնարհման

ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն նույնպես ավերվել է 1679 թ. հունիսի 4-ի երկրաշարժից։ Պահպանվել են պատերը՝ արևելյան կողմից ցածր, մյուս ճակատներում զգալի բարձրությամբ։ Տաճարի մասնակի ամրացումը կատարվել է 1940 թ., հուշարձանների պահպանության պետական կոմիտեի կողմից՝ հուշարձանը հետազոտող Նիկոլայ Տոկարսկու ղեկավարությամբ։ 1968 թ բարեկարգվել է տաճարի տարածքը, իսկ 1978 թ. պեղվել է կաթողիկոսարանի պալատական շենքը, նորոգվել Կաթողիկեի հարավային ճակատը։ Տաճարը ներկայումս կիսավեր է:

Մրենի տաճար

Մրենի տաճարը գմբեթավոր բազիլիկ տիպի հայկական եկեղեցի է Թուրքիայի տարածքում։
Գտնվում է Ախուրյանի աջափնյա գետեզրի մոտ, Բագարանից ոչ հեռու, պատմական Մրեն քաղաքի տարածքում։ Սեբեոսի վկայությամբ՝ կառուցվել է իշխան Դավիթ Սահառունու կողմից՝ 613 թ-ին, շինարարությունն ավարտվել է 639-640 թթ։ Պատկանում է գմբեթավոր բազիլիկ եկեղեցիների տիպին, լայնությունը 20 մ է, երկարությունը՝ 30 մ, աղոթասրահն ունի 19,6 մ լայնություն և 22 մ երկարություն։ Տաճարի ներքին ու արտաքին ճարտարապետությունը բնորոշ է վսեմ պարզությամբ, ծավալները՝ ակնահաճո համաչափություններով։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին: Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»: Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ:

Սուրբ Գայանե եկեղեցիՍուրբ Գայանե եկեղեցին գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է  Էջմիածին քաղաքում, Հայ
Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է, հայկական ճարտարապետության հուշարձան։ Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից։ Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է  631 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սուրբ Գայանեի գերեզմանը։

Զվարթնոց

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. "Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների /զվարթունների, կամ հրեշտակների բազմություն, որոնք երևացել են սբ. Գրիգորին տեսիլքի ժամանակ։“ Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 641-661 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։  Զվարթնոցը վաղմիջնադարյան ճարտարապետական հուշարձան է՝  Վաղարշապատից 3 կմ հարավ-արևելք : 1989 թ-ին  ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

Խաչքարը՝ որպես հայ արվեստի յուրահատուկ տեսակ

Խաչքարը պատվանդանի վրա կանգնեցված սալաձև կոթող-հուշարձան է: Այն՝ որպես ճարտարապետական զարդ, կարող է նաև ագուցվել եկեղեցու որմի մեջ: Խաչքարերը կանգնեցվել են որպես կոթողներ՝ ի նշանավորումն ռազմական հաղթանակների, պատմական կարևոր իրադարձությունների, տաճարների, եկեղեցիների, աղբյուրների, կամուրջների կառուցման և ի հիշատակ նախնիների:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.