Երբ առկա է միասնության ու համագործակցության ոգին

«Նիդերլանդական օրագրի» հյուրերն էին  Հաագայի Աբովյան մշակութային միության և հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը և  նույն կազմակերպությունների քարտուղար Ինգա Դրոստը:


 Հաճախ ջերմ, սրտաբուխ ու անմիջական հանդիպումից հետո լավ մտքեր, առաջարկություններ ու մտահաղացումներ են ծնվում: Շատ գովելի է, երբ հայկական համայնքի անդամներն այցելում են միմյանց,  ծանոթանում  աշխատանքային ծրագրերին, անկաշկանդ զրուցում , քննարկում արված ու կատարվելիք գործերը, ամենատարբեր թեմաների շուրջ հարցեր ու խնդիրներ առաջադրում, կամ էլ այս տիպի հարցերը քննարկելուն զուգընթաց զբոսնում ու լավ ժամանակ անցկացնում:

 Նման պարագայում համագործակցության ու միասնության ոգին բարի ու դրական պտուղներ է տալիս` նոր գործերի սկիզբ դառնում: Օրերս «Նիդերլանդական օրագրի» հյուրերն էին նիդերլանդահայ համայնքի ակտիվ անդամներ, ամուսիններ`
Հաագայի Աբովյան մշակութային միության և հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգա Դրոստը, և նույն կազմակերպությունների նախագահ Մաթո Հախվերդյանը: Բավական է ասել, որ Մաթո Հախվերդյանի ղեկավարած Աբովյան մշակութային միությունը Հոլանդիայի ամենահին ու երկարակյաց կազմակերպությունն է, որի գոյությունը չափվում է շուրջ երեքուկես տասնամյակով: Ինգա Դրոստին Էլ թեև բոլորն են ճանաչում, բայց քչերը գիտեն, որ նրա անմիջական ջանքերի և կապերի շնորհիվ  2004 թ. Նիդերլանդների խորհրդարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Այս բանաձևի քննարկման և ընդունման ժամանակ Ինգան և Մաթոն հայկական կողմի միակ ներկայացուցիչներն էին,  որ խորհրդարանի հանդիսատեսների
պատշգամբից անմիջականորեն հետևում էին քվեարկությանը: 
Հավելենք, որ  ևս մեկ անգամ`2018թ. Նիդերլանդների խորհրդարանը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը:
Ինգա Դրոստի դերը նմանատիպ աշխատանքներում մեծ է: Մասնագիտությամբ լինելով իրավաբան, նա անչափ կարևոր օղակ է հայ համայնքի, մյուս կողմից էլ նիդերլանդական իշխա-նությունների և հասարակական կազմակերպությունների
միջև։
«Նիդերլանդական օրագիրը» բաց լրատվական դաշտ է նիդերլանդահայ բոլոր կառույցների  համար, պատրաստակամ է բոլորի հետ ակտիվ համագործակցություն ապահովելու, հանդես գալու հավաստի լրատվությամբ, քննարկելու կատարված ապագա գործերն ու ծրագրերը:
Այդ տեսակետից «Նիդերլանդական օրագրի» հետ բավական սերտ ու արդյունավետ են համագործակցում վերոհիշյալ կազմակերպությունները, փոխկապակցված ձևով օգնում, սատարում միմյանց: Նման փոխվստահությունը և արդյունավետ համագործակցություն հաստատելու եզրերը արդեն տարիների պատմություն ունեն: Դա նպաստում է համայնքի միասնությանն ու նպատակասլաց գործունեությանը: Հատկապես Աբովյան մշակութային միությունը առաջնորդվում է նախօրոք կազմված հստակ տարեկան ծրագրով, որով էլ իրագործվում, կյանքի են կոչվում շատ նախագծեր:

«Նիդերլանդական օրագրի» աշխատատեղում Մաթո Հախվերդյանին, Ինգա Դրոստին և «նիդերլանդական օրագրի» խմբագրին  շուտով միացան նույն լրատվամիջոցի թղթակից Դարիո Կրամերը (Դավո Պողոսյան),  որը ՈՒտրեխտից է և աչքի է ընկնում հայ համայնքի տարբեր հասարակական աշխատանքներում և Dear Angel կազմակերպության հիմնադիր-տնօրեն Փերի կնյազյանը, ով իր կարողությունների չափով ֆինանսապես կարողանում է աջակցել մեր լրատվամիջոցին և օգնության ձեռք մեկնել Հայաստանի անապահով երեխաների մի խմբի:

Սուրճի սեղանի շուրջ ծավալվում է հաճելի, մտերմիկ զրույց հայ համայնքային կյանքի, Հայաստանի ներքաղաքական վիճակի և առհասարակ նիդերլանդահայ կյանքին վերաբերվող տարբեր հարցերի շուրջ: Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես միասնական համագործակցության արդյունքում` ճեղքվեց թուրք-ադրբեջանական արհեստական մենաշնորհի պատնեշը, «Նիդերլանդական օրագրի» թղթակիցը կարողացավ հայտնվելդատարանում և ողջ հայ հանրությանըներկայացնել ազգայնամոլ Իլհան Աշկինիդատավարությունը: Սահմանափակ ժամանակամիջոցում Ինգա Դրոստին և Մաթո Հախվերդյանին հաջողվեց միջամտել ձեռք բերելու տեսանկարահանման իրավունքը: Մինչ այդ պատճառաբանվում էր, որ սահմանափակ տարածքում երկու տեսախցիկներից ավել չեն կարող աշխատել: Մինչդեռ հիշյալ երկու տեսախցիկներն ապահովում էին մեկը` Թուրքիայի, և մյուսը Ադրբեջանի լրատվամիջոցները: Մաթո Հախվերդյանը և Ինգա Դրոստը այսուհետ ևս պատրաստակամություն հայտնեցին, իրենց ուժերի ու գիտելիքների ներածին չափով օգտակար լինել «Նիդերլանդական օրագրին» ամենատարբեր հարցերում:

Այնուհետև հյուրերը կարճ շրջագայություն կատարեցին`ծանոթանալով Նիդերլանդների հարավային Zeeuws-Vlaanderen տարածաշրջանի մի քանի վայրերին: Նրանք եղան Զելանդի մարզի ամենահին բնակավայրում` Արդենբուրգում: Այնտեղ մարդիկ են բնակվել սկսած քարե դարից, բնակավայրը ծառայել է բերդ ամրոց, միջնադարում էլ եղել է Ֆլամանդական 17 քաղաքներից մեկը: Այժմ մտնում է Sluis-ի վարչատարածքային կազմի մեջ, որտեղ բնակվում է մոտ 2500 մարդ: Այստեղ 959 թ հիմնվել է Sint-Bavokerk եկեղեցին, այն մի քանի անգամ ավերվել և վերականգնվել է:
Հետաքրքիր էր այստեղ դիտել մի ցուցանակ, որտեղ ռուսերենով և նիդերլանդերենով գրված էր Պուշկինի Աննե Կերնին նվիրված սիրո «К***» հայտնի բանաստեղծությունը: Ռուսական էլի հետք կա Sluis համայնքի Քազանդ բնակավայրին մոտ` որտեղ այցելեցին մեր հյուրերը: Այստեղ` ծովից քիչ հեռու, հնամենի մի շինություն-կացարան կա , որը ծառայել է ռուսական ցարի ընտանիքին: Մի քանի տարի առաջ դեռ տան պատին փակցված էր`«Ռոմանովների ամառանոց» ցուցանակը: Հետո այն  ռուսական եկեղեցի է ծառայել: Բոլշևիկների իշխանության գալուց հետո պետությունն այն օտարել է  գերմանացի  մի ընտանիքի: Տանտերերը, որ հազվադեպ են այստեղ լինում, պահպանել են ռուսական իրերն ու խորհրդանշանները:
 Այնուհետև հյուրերն այցելեցին ծովափնյա զբոսաշրջային Քազանդ Բադ քաղաք, որից հետո եղան Խրուդե գյուղում: Հիսունական թվականների ջրհեղեղից ամենաշատ տուժված վայրերից է, որտեղ հազարավոր մարդիկ են զոհվել ու անօդևան մնացել: Այս գյուղի մոտակայքում պահպանվում են համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներից, ֆաշիստական Գերմանիայի հրամանատարական անձնակազմի համար կառուցված երկաթբետոնյա բունկերները: Այն հենակետ է ծառայել ռմբակոծելու Անգլիան: Պահպանելով հաստափոր այս շինությունները` տեղի քաղաքապետարանը այն դարձրել է երեխաների զբոսատեղի: Այն գրավիչ կանաչ տարածք է, որտեղ կա խաղահրապարակ, կարելի էր տեսնել կենդանիների` նաև որպես ուղեկից գեղեցիկ սիրամարգերի, որոնք սիրում էին լուսանկարվել:
Նման փոխայցելություններն ու համագործակցության եզրեր որոնելը միայն ու միայն նպաստում են համայնքների միջև ակտիվ գործակցության ու ամուր կապերի հաստատմանը:

 Իսկ միասնության ոգին պահպանելը այսօր առավել քան երբեք կարևոր են մեզ: Թեև ադրբեջանական քարոզչամեքենան անցած տարիներին պետական մակարդակով Նիդերլանդներում բավականին գումարներ է ծախսել, մասնավորապես լավ կայք
պահելու,  կինոլուսանկարահանման սարքավորումներ ունենալու վրա` միևնույն է  ընկրկում են հայ ոգու և միասնության առջև: 

Ադրբեջանցիները թվաքանակով 4-րդն են, որ հետևում են մեր ֆեյսբուքյան էջին:

Նման «խանդը»  հետևանք է Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպությունների (SAO) համերաշխության  ու ակտիվ  գործունեության:

 «Նիդերլանդական օրագիր» 

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.