niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Սկանդալային մարզիկը հաղթեց ադրբեջանցուն

 Քիք բոքսի К-1 դասի պրոֆեսիոնալ մարզիկ նիդերլանդացի Բադր Հարին, ով ծագումով մարոկացի է, հայտնի է իր սկանդալային վարքագծով:Երեկ' մարտի 15-ին Զագրեբում  K-1 World Grand 2013 թ. առաջնության եզրափակիչ առաջին մարտը ադրբեջանը ներկայացնող Զաբիթ Սամեդովին հաղթելուց և նրան հետագա պայքարից զրկելուց հետո անսպասելի հրաժարվեց մյուս մասնակիցների հետ հետագա պայքարից 'պատճառաբանելով աջ ոտքի վնասվածքը...

Թեև նիդերլանդացի մարզիկը իր խաղամակարդակով, տեխնիկական վարպետությամբ բավական ուժեղ էր մրցակցից , կարող էր շուտ ավարտել հանդիպումը, այնուամենայնիվ այն ձգվեց մինչև խաղի ավարտը:  Որոշ դեպքերում զգացվում էր, որ  «ոսկե տղան»(Բադրի մարզական մականունն է)լավ մարզավիճակում չէ:

Տվյալ դեպքում նրա այս քայլը կարելի է հասկանալ, քանի որ րոպեներ անց նրա հաջորդ հանդիպումը ավել ուժեղ մրցակցի հետ ավելի դժվարին կլիներ:Բանն այն է, որ  Բադրը մեկ ամիս էլ չկա, որ վերադարձել է ազատազրկման վայրից և դժվար թե վերականգնած լիներ նախկին մարզավիճակը: Ոսկե տղայի  «չարաճիճի» պահվածքը(մի միջոցառման ժամանակ Ամստերդամում հարվածել էր ձեռներեց Կուն Էվրինկին) ստիպել էր իրավապահներին որոշ ժամանակ զրկել  նրան հասարակական վայրերում երևալուց:Բադրը սակայն անտեսել էր այդ ցուցումը և այցելել սննդի օբեկտներից մեկը ճաշելու, որի համար էլ հայտնվել էր մեկուսարանում:

Առաջներում էլ սկանդալներն ուղեկցել են այս մարզիկին:

Եթե Բադր Հարիի սկանդալային պահվածքը մամուլի տարբեր ասուլիսների ժամանակ նրան ավելի  հայտնի են դարձրել,ապա դեպք է եղել, երբ նրան հազիվ  չեն հեռացրել К-1-ից, Բադրը ոտքով հարվածել է գետին ընկած մրցակցին:Այս արարքի համար զրկել են  նրան չեմպիոնական տիտղոսից և հոնարարներից :

Այնուամենայնիվ մարոկացու ծագումով 29-ամյա հոլանդացի մարզիկը ծանրագույն քաշային կարգի  It's Showtime վերսիայի աշխարհի կրկնակի չեմպիոն է:  (2009 և 2010 թթ.)

Նիդերլանդական   RTL7 հեռուստաալիքով  K-1 World Grand 2013 թ. առաջնության մարտի 15-ի եզրափակիչ խաղերին  հետևել է 625 հազար հանդիսական:

«Նիդերլանդական Օրագիր »

Tags: Մարզական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments