#Artsakh #Azerbaijan #Sumgait.

Ադրբեջանը շարունակում է ոտնահարել Արցախի իրավունքները

ԲՈՂՈՔԻ ԵՐԹ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՀԱԱԳԱՅՈՒՄ

31 տարի առաջ փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպվեց հայ ազգաբնակչության ջարդ ու տեղահանություն, այն տարածվեց Բաքվում, Կիրովաբադում և այլուր: Նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Ադրբեջանի նպատակը այսօր անփոփոխ է մնացել:Այսօր` 2019թ. Փետրվարի 27-ին, չորեքշաբթի ժամը 13.00-ից տեղի ունեցավ Հանուն Արցախի Հանրապետությունում խաղաղության հաստատման նիդերլանդահայերի բողոքի երթը: 2019թ Փետրվարի 27-ին` հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները (САО) քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց՝ հիշատակելով 31 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի և Ադրբեջանի այլ քաղաքների անմեղ զոհերին:Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել ԵՄ-ին `Մինսկի խմբի աշխատանքներին, նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի ու հայերի դեմ:Հոլանդահայության ցույցն սկսվեց «Խաղաղության պալատին» հարող հրապարակից ։ Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ ելույթներ ունեցան Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ:
Ցույցերթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին` դադարեցնելու Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականությունը: Հնչեցին ազգասիրական, հայրենասիրական երգեր, կապույտ, խաղաղ երկնքում էլ ավելի բարձր ծածանվեց Արցախի ու Հայաստանի դրոշները:
Ավելի ուշ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպության (САО) պատվիրակությունը նամակ է ներկայացրել Նիդերլանդների ԱԳ նախարարությանը`ուղղված նախարար Բլոկին` ուշադրություն դարձնելու Կովկասում դեռեւս չլուծված հակամարտության հարցին ու Արցախի կարգավիճակին:Հայկական կազմակերպությունները կոչ են անում հոլանդական քաղաքական գործիչներին այս հարցում Եվրամիության և Մինսկի խմբի շրջանակներում ավելի ակտիվ լինել , խնդրում է հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի դեմ:
«Նիդերլանդական Օրագիր»
Լուսանկարներում` կադրեր այսօրվա բողոքի միջոցառումից:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.