Դեսպան Բալայանը ներկա գտնվեց Արնհեմում մատուցված պատարագին

Մարտի 2-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Արնհեմ քաղաքի Հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի հրավերով ներկա գտնվեց Արևմտյան Եվրոպայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի հանդիսապետությամբ մատուցված պատարագին, այս մասին «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է Հայաստանի դեսպանության կայքը:Պատարագի ավարտին դեսպան Բալայանը ողջունեց պատարագի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Խաժակ արքեպիսկոպոսին Նիդերլանդների հայ համայնքին ցուցաբերվող ուշադրության, հաճախակի այցելությունների և դեսպանության գործունեության բարձր գնահատականի համար։Տիգրան Բալայանը կարևորեց Արնհեմում՝ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մաաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցիների խորհուրդների ղեկավարների ներկայությունը, ինչը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնականությունը՝ հատկապես վերջին օրերն նշվող հիշատակի օրերի համատեքստում։Պատարագից հետո դեսպան Բալայանը մասնակցեց Արնհեմի եկեղեցական խորհրդի հիմնադրամ 20-ամյա հոբելյանին նվիրված ճաշկերույթին։

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.