Այսօր իշխան Նիկոդիմոս Ամատունու մահվան տարելիցն է

04.03.2019

Մոսկվայում Հրատարակվող «ԺԱՄ»  համահայկական կրթամշակութային ամսագիրը  անդրադարձել է «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված հոդվածին: Այն մասամբ թարգմանվել է ռուսերեն և ներկայացվել ռուսախոս ընթերցողին: Այս գեղեցիկ նախձեռնության համար մեր շնորհակալությունը «ԺԱՄ» ամսագրի և ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանին: «ԺԱՄԻ» հիմնական նպատակը օտար միջավայրում հայկական արժեքների տարածումն է, ինչպես նաև Հայաստանի և հայկական Սփյուռքի մշակութային ու հասարակական կյանքի լուսաբանումը: Այն հրատարակվում է 2008թվականից` Մոսկվայում:

իշխան Նիկոդիմոս Ամատուն. Պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Իսկական պետական խորհրդական (IV – действительный статский советник), ցարական Ռուսաստանի 4-րդ դասի պաշտոնյա, հատուկ  հանձնարարությունների գծով հանձնակատար, զբաղեցրել է ցարական Ռուսաստանի կայսերության արդարադատության, ֆինանսների, առևտրի և արդյունաբերության նախարարությունների, Ծովային առևտրի և նավահանգստային ենթակառուցվածքները համակարգող տնօրինության, Կարմիր Խաչի միավորման գլխավոր տնօրինության  պատասխանատու պաշտոններ, եղել է  Գերագույն Խորհրդի Պետրոգրադյան հատուկ հանձնաժողովի Հասարակության բաժնի մշտական անդամ, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո , եղել է սպիտակ գվարդիականների թիմում: Ղրիմում ընդգրկվել է բոլշևիկյան իշխանությունից դեռևս զերծ Ռուսաստանի Հարավային կառավարության կազմում:

#ZHAMmagazine | Аматуни Никодим Исаевич – государственный, политический, общественный деятель, действительный статский советник, чиновник 4-го класса по особым поручениям в царской России, занимал ответственные должности при министерстве торговли и промышленности, юстиции, финансов и пр.. После Октябрьской революции был в стане белогвардейцев, в Крыму вошел в состав Правительства Юга России.

Ավելի վաղ  «Նիդերլանդական օրագրի» Ամատունիների մասին նախագծի Նիկոդիմոս Ամատունուն նվիրված  մասը հրատարակել են հայկական ՀԵՏՔ թերթը, Եվրոպական ՕՐԵՐ ամսագիրը և Պոլսո ԺԱՄԱՆԱԿ թերթը:

Նիկոդիմ Ամատունու մասին  ամբողջական հայերեն տարբերակը կարող եք կարդալ `
https://www.nidoragir.com/2018/08/blog-post_9.html

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.