The Silent Mass Slaughter Of Storks And Migrating Birds In Lebanon

Չվող արագիլների անաղմուկ մասայական սպանդ Լիբանանում

Այս երկրում ոչնչացվում են  չվող 327 թռչնատեսակների կեսը : Արդյունքում, Լիբանանում  թռչունների սպանության միջին գնահատված թիվը տարեկան ավելի քան 2, 6 մլն. է:

The estimated number of illegally killed birds in Lebanon is more than 2,600,000 annually.
The estimated number of illegally killed birds in Lebanon is more than 2,600,000 annually.

Յուրաքանչյուր գարնան, հարյուր հազարավոր Սպիտակ արագիլներ եւ այլ թռչուններ չվում են  դեպի Եվրոպա և Արեւմտյան Ասիա, որտեղ նրանք ձվադրում են:Արևմտյան միջանցիկ ճանապարհն անցնում է Միջերկրական ծովով, բնականաբար հանդիսանում է թռչունների միջանցիկ ու ամենակարեւոր երթուղին: Այս ճանապարհով անցնում են ամեն տարի  530,000 սպիտակ արագիլներ:Արագիլների  գարնանային չուն բնության հիասքանչ տեսարանն է, բայց, ցավոք, շատ թռչուններ, անվերապահորեն հենց երկնքում ենթարկվում են որսագողերի հարձակմանը:  Լուսանկարները ներկայացնում են  2017 թ պատկերներ,  այն տրամադրել է Թռչունների Պահպանության Ասոցիացիան, որն էլ իրավիճակի մասին պատկերացում է տալիս:Որոշ լիբանանյան որսորդներ վայրի բնությանը սարսափելի կորուստ են պատճառում: Միջերկրածովյան մի շարք երկրներ հայտնի են թռչունների զանգվածային սպանությամբ: Լիբանանը բացառություն չէ եւ թերեւս այս առումով ամենաակտիվն է: Վիճակն ամեն  տարի  շարունակում է վատթարանալ, չնայած միջազգային մակարդակով փորձեր են  արվում փոխելու բնակչության վերաբերմունքը: Լիբանանում  թռչունների որսագողության հետևանքով ապահովում են   թռչնարդյունաբերության աճը, որը  տասնամյակների պատմություն ունի: Պատմում են, որ միայն 100 տարի առաջ էր, որ լիբանանյան պարտեզներում բնադրել են արագիլները:

Some Lebanese hunters and a terrible loss of wildlife
Some Lebanese hunters and a terrible loss of wildlife

Ծայրահեղ եւ անօրինական որսի փորձը երկիրը դարձնում է ամենավտանգավոր վայրերից մեկը, ճանապարհորդող թռչունների համար, որոնք հազարավոր մղոններ են կտրում:  Անհետացող թռցունների որոշ տեսակներ մտնում  են  տարեկան 2,6 միլիոն թռչունների  շարքը, որոնք անօրինական որսում են  Լիբանանում:Այն ժամանակ, երբ թռչունները գաղթում են, որսորդներով լեցուն ավտոմեքենաները շարժվում են լեռնային ճանապարհներով կամ հերթի մեջ են: Այդ ժամանակ նրանք պատրաստ են կրակել օդում շարժվող ամեն բանի վրա, ինչը տեսնում են : Ճանապարհի երկայնքով` արեւելքից-արեւմուտք, յուրաքանչյուր քսան մետրում կանգնած է մի որսորդ, որը կրակում է հայտնված թռչնի ուղղությամբ: Այս մարզաձեւը կիրառվում է բոլորի կողմից `հարուստից աղքատ,  հիմնականում այդպես անում են քրիստոնյա լիբանանցիները:Լիբանանցիների վերջին մասշտաբային անպատասխանատու արարքը տարիներ առաջ էր : Մի քանի արագիլի  խմբեր, անսովոր քամու պատճառով շեղվեցին իրենց երթուղուց` անցնելով Բեյրութի  վրայով:Բեյրութի որսորդները կրակել են փողոցներից, պատշգամբներից եւ տանիքներից:  Սպանդը այնքան սարսափելի էր, որ Արեւելյան Եվրոպայի երկրների մի քանի երկրների դեսպաններ Լիբանանի նախագահին բողոք են ներկայացրել` գեղեցիկ  բնադրող թռչունների սպանդի առիթով:Այսպիսով միայն լիբանանում ոչնչացվում են այս երկրով չվող 327 թռչնատեսակների կեսը : Արդյունքում, Լիբանանում  թռչունների սպանության միջին գնահատված թիվը տարեկան ավելի քան 2 600 000 է:
Green World Warriors
Հ.Գ-Այս ֆոնին, եթե ոչ մյուս թռչունների նկատմամբ (օրինակ վարդագույն սարյակների, բադերի), ապա Արագիլի ու ծիծեռնակի  նկատմամբ Հայաստանում սեր ու  ակնածանք կա: Այս թռչունները  հանգիստ ու ապահով են  Հայաստանում և սա մշակույթով ձևավորված ավանդույթի արդյունք է:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.