niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Կլոր սեղան` կրթական հարցերը քննարկելու համար

ՀՐԱՎԻՐՈՒՄ ենք Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպությունների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Ամստերդամի Սբ.Գ.Նարեկացի հիմնադրամի վարչությունը ( Grigor Narekatsi Zondagsschool) հետևյալն է հայտնում.
Հարգելի գործընկերներ՝
Ինչպես ձեզանից շատերը գիտեն, փետրվար ամսին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հանդիպում հայկական մշակութային և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում շոշափվեց նաև Հոլանդիայում հայկական կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական աշխատանքի գործընթացը և դրա հետ կապված խնդիրներն ու պահանջները:
Այդ կապակցությամբ Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության ներկայացուցիչները առաջարկեցին կազմակերպել կլոր սեղան, հնարավորություն տալով Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների բոլոր հետաքրքրված ուսուցիչներին ու մանկավարժներին իրենց մտքերն ու մտահոգությունները փոխանակել գործնական և ընկերական շրջապատում: Որպես հանդիպման հարթակ առաջարկվեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահը: Առաջարկը պատրաստակամությամբ ընդունվեց հանդիպմանը ներկա Հոլանդահայ համայնքների ներկայացուցիչների կողմից: Կլոր սեղանի անցկացման օր ընտրվեց մարտի 23-ը, շաբաթ, ժ.11:00:
Հաշվի առնելով մեր բոլորի ներգրավվածությունը Նիդերլանդներում երիտասարդ սերնդի մեջ հայապահպանության գործում ՝ ակնկալում ենք միջոցառմանը հետաքրքրված գործընկերների լայն մասնակցություն:
Տեղեկատվությունների համար խնդրում ենք դիմել տ. Ալիսա Մովսեսյանին (Ամստերդամի Սբ.ԳՆարեկացի կիրակնօրյա դպրոց, հեռ.06-24255169) կամ տ.Սվետլանա Անդրեասյանին (Ալմելոի կիրակնօրյա դպրոց, հեռ.06-19216557).


S.P

ՀՐԱՎԻՐՈՒՄ ենք Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպությունների ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Grigor Narekatsi Zondagsschool
Stichting VAN
Stichting Ararat
Armeense Stichting Ani
Armeense stichting Urartu
Abovian Centre 1
Kiraknorya Dbrots Almeloya
Kilikia Cultureel Centrum
Վերաբերվում է Նիդերլանդներում գործող բոլոր հայկական կրթական կազմակերպություններին
Embassy of Armenia in The Netherlands/ Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

Tags: Կարևոր, հաղորդագրություն. միջոցառում, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments