niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Համաներում և պատիժ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանում հարյուրավոր մարդկանց համաներելու ՆՈՒՅՆ ՕՐԸ ձերբակալվեց մի խեղճուկրակ ժողճակատային, որ համարձակվել էր վիդեոձայնագրությամբ մուննաթ գալ Ալիևի վրա՝ բողոքելով, որ հակառակ նախագահի խոստումներին՝ ինքն անգործ է մնացել, չի կարողանում աշխատանք գտնել և երեք տղա երեխաներին պահելու համար ստիպված աղբանոցներից կարտոններ է հավաքում, հանձնում։ Գրառմանս մեջ փորձել եմ պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող են հարյուրավորների համաներումն ու մեկի «փակումը» մեկտեղվել մեկ իրականության մեջ, այն էլ՝ նույն օրը։
Էլբակեան Էդգար

----------------------
• Մարտի 13-ին Բաքվի Զիրա ավանի բնակիչ Աղիլ Հյումբաթովը հրապարակել է մի վիդեոձայնագրություն, որտեղ խիստ հուզական ու վրդովված շեշտադրումներով դիմում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մեղադրելով նրան իրեն «քուչեքը գցելու, անգործ թողնելու» մեջ։ Տեսագրության մեջ երեք տղաների հայր Ա․ Հյումբաթովը ցույց է տալիս նաև բակում վազվզող իր երեխաներին՝ դարձյալ Ի․ Ալիևին մեղադրելով, որ ինքն ստիպված է աղբանոցներում կարտոնի թղթեր հավաքելով նրանց մեծացնել, այն էլ՝ կիսակուշտ-կիսասոված։ «Բա ասում էիր՝ նավթից էկող փողերը պետք ա ուղղենք մարդկային կապիտալի զարգացմանը, բա ո՞ւր ա»,- վրդովվում, կարելի է ասել՝ մուննաթ է գալիս Ա․ Հյումբաթովը, որը կարտոնի ֆաբրիկայում աշխատանքը կորցնելուց հետո ընտանյոք հանդերձ հայտնվել է այսպիսի թշվառ պայմաններում։

• Մարտի 15-ին՝ ձայնագրությունից 2 օր անց, Խազարի 1-ին ոստիկանական բաժնի աշխատակիցներն այցելել են Ա․ Հյումբաթովին և ուժով տարել բաժին։ Նույն օրը տեղեկություն ստացվեց, որ նա ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ է։ Հաջորդ օրը՝ մարտի 16-ին, Խազարի շրջանի դատարանը Ա․ Հյումբաթովին դատապարտեց 30-օրյա կարգապահական կալանքի։ Հիշեցնենք, որ հենց նույն օրը՝ մարտի 16-ին էր հրապարակվել Ի․ Ալիևի հրամանագիրը հարյուրավոր մարդկանց ներում շնորհելու մասին։
• Այս երկու փաստից և Ադրբեջանի մասին մեր ունեցած ճանաչողությունից կարող ենք բխեցնել մի համարձակ ենթադրություն․ ադրբեջանական վերնախավի համար առանձին վերցրած մարդիկ չէ, որ խնդիր են, այլ խնդիր է այն երևույթը, որ սոցիալական հողի վրա աճող դժգոհությունները կարող են հրապարակային ու լեգիտիմ տեսք ստանալ։ Սրանով կարող է բացատրվել այն, որ վաղուց արդեն «վնասազերծված» և, չի բացառվում նաև՝ առողջական պատճառներով շարքից դուրս եկած, հարյուրավոր մարդկանց ազատ արձակումը (հատկապես որ դա ուղեկցվելու է իր հեղինակության աճով) Ի․ Ալիևի համար խնդիր չէ, իսկ ազատության մեջ գործող 1 առանձին դժգոհ մարդուն սաստելն ու նմանօրինակ երևույթները կանխելը կարևոր է։

Tags: Այլ, Լուսանկար. տեսանյութ, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments