Հովհաննես Թումանյանի անվան դպրոց Բելգիայում

Բելգիայում գործող «Պելճիկահայ Տեմոկրատների Միություն»-ը դեռ 1984 թվականին Բրյուսելում հիմնադրեց հայկական դպրոց, որի նպատակը հայ ընտանիքների երեխաներին տառաճանաչության և հայեցի մեծանալու խնդիրներին լուծում տալն է: Միության անդամների և մանկավարժական կազմի անդուլ, հետևողական աշխատանքի շնորհիվ կրթօջախը  գործում է մինչ օրս։
Ինչպես  «Նիդերլանդական օրագրին» փոխանցում է «Հայերն այսօրը», օրեցօր դպրոցը վերելք է ապրում ու գրանցում նորանոր հաջողություններ, որի վառ ապացույցը տարեցտարի աճող սաների թիվն է։
2018 թվականին դպրոցը տեղափոխվել է նոր ու հարմարավետ շենք՝ լայն, ընդարձակ ու լուսավոր դասասենյակներով, ուր սովորում են հարյուրավոր հայ մանուկներ։
Քանի որ 2019 թվականին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակը, որի հանճարի շնորհիվ հայաճանաչումն իր սահմաններն է ընդլայնել համաշխարհային գրականության ասպարեզում, «Պելճիկահայ Տեմոկրատների Միությունը», որպես հարգանքի տուրք և շնորհակալական երաշխիք, դպրոցն անվանակոչել է Հովհաննես Թումանյանի անունով:
Հասմիկ Բակմասյան

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.