Նատալիա Օրեյրոն ժամանեց Երևան

Նատալիա Օրեյրոն օդանավակայանում  պատասխանել է  Երևանում  գտնվող մեր թղթակցի հարցերին

Լուսանկարները` Էդգար Արշակյանի

Այսօր՝ պրիլի 5-ին առավոտյան ժամը 5:30 հայտնի արգենտինական՝ ծագումով Ուրուգվայից երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ժամանեց Զվարթնոց Օդանավակայան։
Մի քնաի ժամ առաջ Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում նա հանդես է եկել իր՝ «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» մեծ շոու-ծրագրի շրջանակներում, այնուհետև միանգամից մեկնել Հայաստան։ Չնայած այսքան խիտ և զբաղված աշատանքային գրաֆիկի Նատալիան, ինչպես միշտ ժպտերես և ուրախ էր։ Երևանում  գտնվող  ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանին հաջովեց մի քանի հարց ուղղել նրան.

- (ՕՐԵՅՐՈ) Ողջույն, ինչպե՞ս եք։ Ամեն ինչ լավ է։ Շնորհակալություն, որ եկել եք։

- Ինչպե՞ս անցավ չվերթը, Նատալիա։
- (ՕՐԵՅՐՈ) Շատ լավ անցավ ճամփորդությունը։ Մի քանի ժամ առաջ էի համերգի։ Էնտեղից ուղիղ եկել եմ Երևան։

- Նատալիա, ի՞նչ անկնկալիքներ ունեք հայաստանյան այցից։
- (ՕՐԵՅՐՈ)Առաջին անգամ եմ Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ եմ։ Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնքներ կան Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի Շրջագայության» շրջանակներում։

(Հարկ է նշել, որ Նատալիայի ամուսինը՝ արգենտինական հայտնի «Դիվիդիդոս ռոք խմբի մենակատար Ռիկարդո Մոլյոն իրենց յոթամյա որդու՝ Մեռլին Ատաուլպա Մոլյոյի հետ երեկ ժամանել են Երևան)։

- Ինչ սպասի հայ հանդիսատեսը Ձեր շուոյից։
- Հուսով եմ, որ շոուն իրենց շատ դուր կգա։ Եկել ենք մեծ անակնկալներ մատուցելու և ստանալու ակնկալիքներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կ.Դեմիրջյանի անվ. մազրզահամերգային համալիրում ՝կանանց և գեղեցկության տոնին ընդառաջ, Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ» շոուի շրջանակներում։ Տոմսերը կարելի է ձեռք բերել www.tomsarkgh.am կայքից։

ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հոլովակը՝ Հարութ Մարկոսյանի

https://www.youtube.com/watch?v=5ffeJkKZ-Y8




Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.