Աննա Հարությունյանի հեղինակային ծրագիրը` «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով»

Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում ապրիլի 26-ին կներկայացվի ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով»  խորագրով բացառիկ հեղինակային ծրագիրը: Այն ներկայացնում է արվեստի տարբեր տեսակների սինթեզ՝ մեկ ներկայացման մեջ: Ներկայացումը ներառվել է 2019թ.-ի ապրիլին Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերի ցանկում, անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:

Հայերեն և ֆրանսերեն ներկայացման նպատակն է նորովի ներկայացնել հայ մշակույթը: Ծրագրի հիմքում ընկած են Աննա Հարությունյանի «Ու ոչ մի բան չկար…», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի 7 խոհրդանիշները», «Աշխարհի պատուհանը» մոնումենտալ նկարները:

Այս հինգ գործերն իրենց բովանդակային առումով և´ գլոբալ են, և´ խիստ հայկական, քանզի ընդհանուր առմամբ արտահայտելով աշխարհի ստեղծման և քաղաքակրթության զարգացումը մասնավորապես արտահայտում են հայ ժողովրդի դերակատարումն այս գործում: Ծրագիրն իր մեջ ներառելու է նկարչություն, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում, մասնավորապես՝ լեդ էկրան, 3D անիմացիա, մնջախաղ, լուսային, ձայնային և հոտային էֆեկտներ: Օգտագործվելու է ամենատարբեր ժանրերի երաժշտություն: Բեմում յուրօրինակ ձևով կհայտնվի նկարը, որն այնուհետև կլուծվի էկրանին, որտեղից դուրս կգան 3 տարբեր մոդելներ այդ նույն նկարի էսքիզներով արված հագուստներով նախշերով:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.