Հոլանդահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Նիդերլանդների կառավարությանը

 Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի կենտրոնական հրապարակում` խորհրդարանին և կառավարության շենքին կից, ապրիլի 23-ին կայացել է հանրահավաք, որը կազմակերպել էին Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ից, հանրահավաքին ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի ութ պատգամավոր և այլ ականավոր անձինք, որոնք իրենց ելույթներում շեշտել են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը և կոչ արել Նիդերլանդների կառավարությանը լիարժեք ճանաչել այն։

Ցուցարարները Հայոց ցեղասպանության ճանաչման հանրագիր են հանձնել Նիդերլանդների կառավարությանը: Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթուղթ 2018-ին համարյա միաձայն ընդունել է խորհրդարանը։Այնուհետև ցուցարարները շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն՝ հանգարկելով ցեղասպանության ճանաչման մասին։ Դեսպանատան մոտ ցուցարարների ներկայացուցիչները Թուրքիայի դեսպանին հասցեագրված նամակ են նետել դեսպանատան փոստարկղի մեջ։ Նամակում ասված է, որ Թուրքիան չպետք է թաքցնի իր պատմության սև էջերը և պետք է համարձակություն ունենա ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը կնպաստի նոր սերնդի առողջ դաստիարակմանը և հայերի հետ հաշտեցմանը և, վերջապես, մերձեցմանը։
Ապրիլի 24-ին Ասեն քաղաքում տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Ոգեկոչման արարողության ժամանակ Մեծ Եղեռնի հուշարձանին միասնական ծաղկեպսակ կդնեն հայ, թուրք և քուրդ երիտասարդները։ Հոլանդական լրատվական գործակալությունը (ANP) մամուլի հաղորդագրություն է տարածել այս միջոցառումների մասին

Մեր թղթ.DarioCrameri -ի հարցերին պատասխանում են Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը
Հոլանդահայ համայնքը Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել է Նիդերլանդների կառավարությանը


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.