Հիշում ենք և պահանջում

Հայոց Ցեղասպանության 104-ամյակի թեմայով մանուկների կատարած այս Երգը միանգամից սիրվեց մեծերի և երեխաների կողմից:
Երգի նրանց այս հուզիչ կատարումը արժե հավանել ու տարածել մեր բոլորի կողմից:
Այն հնչում է ամենուր`տներում, դպրոցներում, տարբեր միջոցառումների ժամանակ ու...Մարդկանց սրտերում:Երգի հեղինակն է ուսուցիչ, «Մանուկների Մոլորակ» կենտրոնի ղեկավար, մանկական երգերի հեղինակ Զառա Սարիբեկյանը: «Հիշում ենք և պահանջում» երգը ստեղծվել է Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ: Այդ տարի որոշվեց, որ որպես խորհրդանիշ պետք է լինի անմոռուկը: Այդ պատճառով էլ երգի հիմնական գաղափարը կառուցվել է հենց այդ խորհրդանշի շուրջ: Երգը կատարում են «Մանուկների Մոլորակ»- ի սաները: Երգի հիմնական ասելիքն այն է, որ հայը պետք է դադարի լաց լինլուց ու սգալուց: Հայն այլևս վերածնվել է ու հենց այս սերունդն է, որ ստիպելու է ու պահանջելու է հատուցում:
ՈՒշադիր լսեք կրկներգը, որտեղ ասվում է` «Բայց մենք կանք` մի նոր կյանք, ու չենք նահանջում: Մենք ենք տերը մեր երկրի , հիշում ենք ու պահանջում»:
Զառա Սարիբեկյան- Մանուկների Մոլորակ

Երգը տեղադրված է նաև Յութուբում և մեկ օրում 10.000-ից ավելի մարդ է դիտել.

https://www.youtube.com/watch?v=XsGYVXopDIM&t=7s

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.