niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մշակույթը որպես ժողովուրդների մերձեցման կամուրջ

De Bilt-ը ՈՒտրեխտի նահանգի  համայնքապետարաններից մեկն է` մոտ 42 հազար  բնակչությամբ: Առանձին De Bilt գյուղում բնակվում է 10 հազարից ավելի մարդ: Մենք ուզում ենք խոսել De Bilt-ի քաղաքապետարանի մասին, որը միավորում է մի քանի այդպիսի քաղաքներ, և որտեղ`  ինչպես  Նիդերլանդների գրեթե ողջ տարածքում  հայեր են բնակվում:
De Bilt-ի համայնքում է ապրում և աշխատում մեր  հայրենակից Կարինե Քլյանը, որն էլ արժանացել է տեղի քաղաքապետարանի և թերթի ուշադրությանը: Կարինեն ակտիվ համագործակցում է  Դե Բիլտի քաղաքապետարանի  հետ և փորձում է հայ համայնքի ու տեղի հասարակության հետ մերձեցման ու համագործակցության եզրեր գտնել` ավելի  շատ մշակութային ասպարեզում:  Կարինեն առաջնային է  համարում փնտրել այնպիսի նախաձեռնություն , որ Հայ  ու տեղի բնակչության  համար ինտեգրմանը նպաստող   մշակութային ծրագրեր առաջադրեն, նաև պարզել Դե Բիլտի քաղաքապետարանի այս ուղղությամբ տարվող աշխատանքները : Առաջնայինը ինտեգրվող մարդկանց մեկուսացումից դուրս բերելու և համայնքին կապելու խնդիրներն  են: Ահա սրան էլ ձգտում է Կարինե Քլյանը և նա քաղաքապետարանի հետ համագործակցության իր առաջին քայլերից մեկն է կատարել:

Հենց սրա մասին էլ անդրադարձել է տեղի De Vierklank  թերթը` ««Հայկական շոուն «Het Lichtruim»-ում վերնագրով:
De Vierklank  թերթը` «Մշակույթ»,  «Ամպեր»,  «Կամուրջ»  երեք  ենթավերնագրով  հոդված է տպագրել, որտեղ պատմում է մայիսի 5-ի կիրակի օրը Բիլթհովենի  Het Lichtruim մշակութային կենտրոնի հայերեն թատերական ներկայացման մասին (խոսքը Գավիթ թատրոնի «Անավարտ դատ» ներկայացման մասին է,-ծանոթ Ն.Օ) , որտեղ տեղի հայերը  վայելեցին նաև միմյանց ներկայությունը: Կարինեն Նիդերլանդներում  է արդեն 22 տարի, որից 20 տարին ամբողջությամբ հենց սկզբից ներգրավված է եղել De Bilt-ի հասարակական կյանքին:
«Լավ ինտեգրվելու համար գիտեի, որ պետք է արագ հարմարվել իմ նոր երկրին», - Ասել է Կարինե Քլյանը` նշելով, որ  շատ կարեւոր է սովորել լեզուն ` թեև  հոլանդերենը  բավական բարդ է ու նաև հայերի  համար դժվար սովորվող լեզու:

«Շատ հայերի համար դժվար է հարմարվել հոլանդական հասարակությանը: Ոչ միայն կա լեզվի խնդիր, նաև  մշակույթն է տարբեր », - ասել է Կարինեն: Նա գտնում է, որ մեր  ժողովուրդների ընդհանրական հատկանիշներն  էլ շատ շատ  են  ու համայնքապետարանի բոլոր 45 հայ ընտանիքներին «Het Lichtruim»  թատերական ներկայացման է հրավիրել նաև գաղափարի  համար: Ակտիվ շփման ու  համագործակցության շնորհիվ երկու ժողովուրդներն  իրար  փոխանցելու ու սովորելու շատ բան ունեն ու այս  առումով մշակույթի կենտրոնում նաև հայերը ներգրավված պետք է  լինեն: «Նիդերլանդական օրագրի» հետ ունեցած զրույցում Կարինեն նշեց, որ օգտագործելով համագործակցության հնարավորությունները, մենք,  մեր արվեստն  ու  մշակույթը պետք է ի ցույց դնենք հոլանդացիներին, ինչու արվեստի ու  նկարչության դասընթացներ չկազմակերպել կենտրոնում, կամ էլ բացել գրքերի ցուցահանդես:


Կարելի է ասել, որ  Հայաստանի  մասին «առաջին դասն» արդեն տրված է, այն ստացել է  De Vierklank թերթի թղթակից Walter Eijndhoven-ը, նրան մեր հայրենակից, նկարիչ արվեստաբան Ալիկ Ասատրյանը ասել է, որ  Հայաստանը ամենասպիտակ ամպեր ունեցող երկիրն է աշխարհում ու որպես նկարիչ ճանապարհորդելով շատ երկրներում ու ի  վերջո բնակվելով Նիդերլանդներում, համոզվել է դրանում: Ալիկն ասել է, որ  Հայաստանն ամենալավ երկիրն է, որի հետ նա  կապ է պահպանում:
Այս մտքերը De Vierklank թերթի թղթակիցը շարադրել է «Ամպեր» ենթավերնագրի ներքո, մյուս` «Կամուրջ» եզրափակիչ ենթավերնագրի տակ Կարինե Քլյանը հույս է հայտնում, որ իր  նախաձեռնություններն այն  կամուրջը կլինեն, որ ի վերջո  կծառայի Բիլտի հասարակությանն  ու  հայ  համայնքի մերձեցմանը:



Tags: Այցելություններ տպավորություններ, Նիդերլանդական թերթեր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments