Niderlandakan oragir (niderlandakan) wrote,
Niderlandakan oragir
niderlandakan

Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է

Մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է

Զուր չէ, որ ռադիոն տեղեկատվական հզոր զենք է ու համարվել է ինֆորմացիայի ծանր հրետանին: Այսօր էլ այն արդիական է և կարևոր ինֆորմացիայի դաշտում:
Օրինակ հենց մենք արձանագրեցինք, որ Նիդերլանդներում 2014 թվականի օգոստոսի 22-ին, երկրի ռեկորդային թվով ռադիոկայաններ անդրադարձան հայ ազգի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին ու նրա ստեղծագործություններին (հոդվածն այստեղ. https://www.aravot.am/2014/08/23/490914/, հարցախույզ անցկացրեցինք նիդերլանդաբնակների շրջանում և պարզեցինք, որ նրանցից շատերը Խաչատրյանին ճանաչում են ռադիոյի հաղորդումների միջոցով:
Ներկայացնելով մեծ կոմպոզիտորի հիանալի ստեղծագործությունը, շնորհավորում ենք ռադիոյում աշխատող անձնակազմին` ի թիվս Գյումրիի ՌԱԴԻՈ ՄԱՐԻԱՄ-ի կոլեկտիվի, որոնց հետ համագործակցության շրջանակներում, մասնավորապես` Արշակ Ադամյանի (Arshak Adamian) օգնությամբ շուտով եթեր կտրվեն մեր օրագրի նախագծերից մեկի նյութերը:
Duet Anderson and Roe, playing their amazing arrangement of Khachaturian's Sabre Dance
(Մայիսի 1-ը Արամ Խաչատրյանի մահվան 41-րդ տարին էր)
___________

Այսօր Ռադիոյի միջազգային օրն է: 1895թ. հենց այդ օրը ռուս գիտնական ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը եւ հաստատեց առաջին ռադիոկապը։ Առաջին անգամ այս օրը մեծ շուքով նշվեց 1925-ին ԽՍՀՄ-ում, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտարարության 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց դարձնել ռադիոյի տոնն ամենամյա: Իսկ Հայաստանում Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926 –ին, ինչի մասին հանրությանը նույն թվականի հունիսի 13-ին իրազեկեց «Խորհրդային Հայաստան» թերթը: Արդեն օգոստոսի 27-ին թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանն իրագործման կհանձնվի: Եվ այսպես, 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: Այդ օրվանից Հայաստանում ամեն տարի մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։
Tags: Այլ, Հետաքրքիր է, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments