niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ «Slavuj» ԵՎ «Zwarte zee» ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ` ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ Նիդերլանդակա

Նիդերլանդական` հայկական երգերի ու երաժշտության կատարումների մեզ ծանոթ «Slavuj» երգչախումբը, (խմբավար՝ Իվո Բուսվայկ) և «Zwarte zee» քառյակը, այս օրերին բարեգործական համերգներով Հայաստանում են:



 Սա նաև խմբերի Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ- շրջագայություն է: Այն իսկական տոնի է վերածվել: Անակնկալները երկուստեք են, մի կողմից հյուրերն իրենց համար հայտնագործում են սքանչելի ու տաղանդավոր, պատմական հին անցյալ ու հարուստ մշակույթ ունեցող Հայաստանն ու նրա ժողովրդին, մյուս կողմից հանրապետության տարբեր բնակավայրերում հոլանդացիների հայերեն կատարումներն են հիացնում մեր համերկրացիներին:

 Մինչ հանրային հեռուստատեսության տրամադրած տեսաերիզը դիտելը մեր ընթերցողներին ենք ներկայացնում տարիներ առաջ Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) կողմից Հայոց Ցեղասպանության տարելիցին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցում նրա երաժշտական երկու կատարումները:



  Նրանց Հայաստան է բերել ու կազմակերպչական մեծ աշխատանք է կատարել մեր հայրենակից, քանոնահարուհի Ռուզաննա Հակոբյանը: Նա քսան տարուց ի վեր Նիդերլանդներում է և ակտիվորեն զբաղվում է մասնագիտական գործունեությամբ: Ռուզաննային միշտ միշտ տեսել ենք միջամայնքային կարևոր միջոցառումներին:


Հավելենք, որ նման նախաձեռնությունները` արտասահմանցիների մասնակցությամբ հայ արվեստն ու մշակույթը ներկայացնելն ու տարածելը, բավական արդյունավետ ու նպատակային է: Օրինակ Նիդերլանդներում նրանց հայերեն լեզվով համերգներին ավելի շատ տեղաբնակներ են ներգրավվում, քան հայկական խմբերի շրջագայության ժամանակ:
Tags: #nid_oragir, #ԱռաջինԱլիք, #ԱռավոտԼուսո, Լուսանկար. տեսանյութ, Հոլանդացիների մտքերն ու գրառումները, մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments