Մաստրիխտում նշել են Սուրբ Սերվատիուսի մահվան տարելիցը

Մաստրիխտում  ամեն  տարի, մահվան տարեդարձին հիշում են նրան` հայազգի  Սուրբ Սերվատիուսին, 4-րդ դարի հայ հոգևորականին, որը քրիստոնեություն է տարածել Նիդերլանդների ու Բելգիայի շատ բնակավայրերում:

  Դրան  հաջորդող կիրակին  արդեն մարդաշատ է լինում  նրա անունը կրող եկեղեցում ու քաղաքի փողոցներում` սկսվում է նրա պատվին բազմամարդ քայլարշավ, որին  մասնակցում են նահանգային և քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, հարևան և քույր եկեղեցիների առաջնորդներ ու բազմահազար հավատացյալներ: Հենց երթի վայրից մեզ  հետ ունեցած զրույցի ընթացքում ԱՆԻ հայ համայնքի ատենապետ, Սուրբ Կարապետ հայ առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի անդամ Լևոն Սարկիսը փոխանցեց, որ  միջոցառումը ամեն  տարի է նշվում,  պարզապես  յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ընդգծված հանդիսավորությամբ է անցնում, որին մասնակցում են հարյուր հազարավոր ուխտավորներ: Վերջին` մասշտաբային այսպիսի միջոցառումը տեղի է ունեցել անցյալ տարի, մեծ շուքով նշվել է ամենամյա «Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի»  55-րդ արարողությունը, որին իր մասնակցությունն է բերել Գերմանիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ հոգեշնորհ Տեր Սերովբե արքեպիսկոպոս Իսախանյանը, Քյոլն քաղաքի հայկական եկեղեցու նվագախմբի մասնակցությամբ:
Այս տարի ևս  բազմահազար մարդ է մասնակցել միջոցառմանը:  Կազմակերպչական  մեծ ծավալի աշխատանք են կատարել Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու սպասավորներն ու հավատացյալ ժողովուրդը: Մի քանի տարի առաջ, հայ համայնքի անդամները, Սուրբ Սերվատիուսի անունը կրող եկեղեցու բակում` ՀՀ դեսպանի, քաղաքային ու նահանգային իշխանությունների ղեկավար կազմի մասնակցությամբ, ի  հիշատակ քրիստոնեությունը  վաղ ժամանակներում Նիդերլանդներում , Բելգիայում  և Եվրոպայի այլ երկրներում տարածած իրենց հայրենակցի` խաչքար են տեղադրել:

«Սուրբ տաճարի բանալու փոխադրման երթի»  55-րդ արարողության անցյալ տարվա լուսաբանման  հղումները

https://niderlandakan.livejournal.com/267020.htmlhttps://niderlandakan.livejournal.com/280559.html

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.