Հայկական երաժշտություն Սուրբ Սերվատիուսի դամբարանում

Հաստատապես պատմության մեջ առաջին անգամ` Նիդերլանդներում, Հայ դուդուկահար Արթուր Պետրոսյանը և Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սարկավագ Պերճ Ասատուրյանը,  հայազգի քրիստոնեական ժամանակաշրջանի հոգևորական Սբ. Սերվատիուսի անունը կրող տաճարում հնչեցրել են հայկական հնագույն երաժշտություն:

Հայկական երաժշտություն Սուրբ Սերվատիուսի դամբարանում

ԲԱՑԱՌԻԿ


Մեղրածոր դուդուկի ելևԷջները տարածվեցին ոչ միայն հազարամյա բազիլիկ եկեղեցու սրահում, այլև Սուրբ Սերվատիուսի դամբարանում, որի դռները բացվում են հազվագյուտ դեպքերում և որի արտոնությունը տրված է տեղի հայ համայնքի ու եկեղեցու ղեկավարությանը: Ահա թե ինչ փոխանցեց Մաստրիխտի սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամ, «Անի» համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսը.

-Մեզ վստահված է այն բանալին, որ տաճարի 120 դռներ է բացում: Սուրբ Սերվատյուսի բազմադարյան ներկայությունը և Ներկայիս Հայ-նիդերլանդական ջերմ հարաբերությունները` հին ու նոր ժամանակների յուրովի  մշակութային կամուրջ է մեր երկու ժողովուրդների համար:

Հայազգի Սուրբ Սերվատիուսը 4-րդ դարի հայ հոգևորական է, որը քրիստոնեություն է տարածել և եկեղեցիներ կառուցել Եվրոպայում, այդ թվում ներկայիս Նիդերլանդների, Բելգիայի ու  Գերմանիայի տարածքում։  Նրա գործունեությունն ավելի գնահատվել է մահվանից հետո: Ամեն տարի կաթոլիկ եկեղեցին նրան նվիրված  տոնակատարություններ է կատարում:
Եկեղեցին, որտեղ հնչել է Կոմիտասյան երաժշտությունը` կառուցվել է սկսած 1000 թվականից,  1039 թ.-ին բազիլիկան օծվել է:  Սերվատիուսի մահից  հետո (384 թ․ մայիսի 13)  այն եղել է փայտից, իսկ 550-ին այն փոխարինվել է քարե կառույցով:
1985 թ. Մայիսի 14-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II- ը այցելել է եկեղեցի` տալով պապական բազիլիկայի կարգավիճակ: Այն Նիդերլանդների ամենահին եկեղեցիներից է: Բազիլիկայի զանգակատունը Նիդերլանդների ամենամեծ զանգն  ունի: Եկեղեցում են պահվում Սերվատիուսի մասունքները:

Nid.Oragir


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.